ՊՊԾ գնդում գտնվողներն ապահովվել են սնունդով եւ անհրաժեշտ դեղորայքով. ԱԱԾ
Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաեւ անհրաժեշտ դեղորայքով: Հայաստանի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել եւս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը […]



































