15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ոչ մի հայի արյուն չպիտի թափվի»

«Բնականաբար, սա պայքարի անընդունելի ձև է: Երկրի կայունությունը խաթարող ամեն քայլ բացասական է: Այսօր ունենք Ղարաբաղի խնդիր, վիճակն առանց այն էլ կայուն չէ», – անդրադառնալով երեկ՝ «Սասնա ծռեր» խմբի իրականացրած ռազմական գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինս շեշտեց՝ այս օրերին զնված հեղաշրջում անելը ճիշտ չէ, այն էլ, եթե ժողովրդի աջակցությունը չկա: «Այս […]

Ռուսաստանի ԶՈւ պատվիրակությունը կժամանի Հայաստան

Հուլիսի 19-ից 22-ը Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը: Պատվիրակությունը Երևան է այցելում  երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով:

Նիսի ու Ստամբուլի հիբրիդը` Հայաստանում. Իրատես

Պահը ճիշտ էր ընտրված: Չնայած հաշվարկը տանում էր դեպի աշուն, բայց, քանի որ ղարաբաղյան հարցում և ֆորս մաժորի սպասելի­քում շատերն են անհամբեր, Նիսի ու թուրքա­կան դեպքերի մի յուրօրինակ «փնջով» բեռ­նատար ավտոմեքենայով ոչ միայն ահաբեկչու­թյուն իրականացվեց, այլև պա­հանջ դրվեց: Ընդ որում, հայկական տարբերա­կը «մեկ քայլ» առաջ էր նրանով, որ պահանջ կար` ազատել զենքեր պահող, ահաբեկչության պատրաստվող […]

Արամ Մանուկյանի խնդրանքը

Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ֆեյսբուքում գրառել է. «Ներողություն եմ խնդրում, որ էս իրավիճակում չեմ կարողանում օգտակար լինել, ուղղակի հուլիսի 15-ից բուժման նպատակով Հայաստանում չեմ: Որքան էլ գործընթացներին հետևում եմ, ամեն դեպքում դրսից ամբողջական պատկերը հասկանալու համար ինֆորմացիայի պակաս կա: Դրա համար առայժմ դժվար է որևէ գնահատական տալ: Միակ խնդրանքս է, որ ցանկացած քայլ […]

Գազի բալոն է պայթել․ կա տուժած

Հուլիսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի 11-րդ հարկում այրվում է բնակարան: Դեպքի  վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Ըստ նախնական տվյալների մեկ տուժած տարբեր այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Պարզվել է, որ թիվ 55 բնակարանում […]

Դադարեցրել են գազամատակարարումը. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` հուլիսի 10-ից սկսած Ռուսաստանի Դաշնությունից մեկ ամսով դադարեցվել է Հայաստա­նի գազամատակարարումը: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գազամատակարարումը դա­դարեցվել է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական եւ սողանքի շրջանում նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներն իրականացնելու համար: «ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ առ այն, որ հուլիսի 10-ից հետո հաճախակիացել են Հայաս­տանի մարզերում առանձին գյուղերի […]

Սերժ Սարգսյանը հրահանգել է. Հրապարակ

Կիրակի օրը «Սասնա ծռեր» խմբավոր­ման կողմից էրեբունիում գտնվող Երեւա­նի ՊՊԾ գնդի շենքը գրավելու առիթով Սերժ Սարգսյանի նույն օրը եւեթ հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության եւ ԱԱԾ պետերն ու տե­ղակալները: Ներկա չեն եղել քննչական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաեւ գլխավոր դատախազը, որն այժմ արձակուրդում է, ըստ տեղեկությունների երկրում չէ: Խորհրդակցության ժամանակ նախագահը, մեր տեղեկություններով, «շան լափ» է […]

Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնելմարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Թող նույնիսկ քոչարյանենք գան. Առավոտ

Ես հիմա գրում եմ այս հոդվածը, որը դուք կկարդաք վաղն աոավոտյան, բայց այս պահին դեռ պարզ չէ իշխանությունը գրոհ կկազմակերպի ՊՊԾ տարածքը գրաված զինված խմ­բի վրա: Շատ-շատ եմ ուզում, որ դա տեղի չունենա: Նախ որովհետեւ ոչ մի ներքաղաքա­կան խնդիր չարժե թափված մի կաթիլ արյան, երկրորդ` որովհետեւ դրանով իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծի, միայն կխորացնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի