04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Կրակոցներ՝ Մարտակերտի ու Մարտունու ուղղությամբ

Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմիցհրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  28 անգամ, որիընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է  շուրջ 300կրակոց:

Ինչպես այսօր տեղեկացրել են Արցախի պաշտպանության նախարարությունից, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաեւ դիպուկահար հրացաններ /20 կրակոց/:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ