10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Նշանակալի է Էռնեկյանի ավանդը. Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին: Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հանդիպման պատեհ առիթով եւս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ եւ […]

Հույսով եմ նայում Հռոմի պապի այցին. Սոս Գիմիշյան

  ‹‹Հռոմի Պապի այցը ՀՀ,  մեծագույն երևույթ է: Դա շատ կաևոր բան է: Դա մեծ նշանակություն կունենա նաև մարդկության զարգացման հարցում››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Վերջինս հույս հայտնեց, որ Հռոմի Պապի այցելությունը գուցե իր հետ դրական երևույթներ բերի: ‹‹Ես հույս ունեմ, որ դա պետք է նպաստի այն լավ […]

Սկզբում 5 շրջան կազատվի, հետո՝ եւս երկուսը․ Նովրուզ Մամեդով

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են փուլ առ փուլ լուծել ԼՂ հիմնահարցը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է  eadaily.com-ը։ «Հանդիպման ժամանակ նախապատվություն է տրվել հակամարտությունը փուլային եղանակով լուծելու։ […]

Թեժ իրավիճակ Հանրապետության հրապարակի տարածքում /ֆոտո/

  Հռոմի պապի այցին ընդառաջ կազմակերպվող  միջոցառումների հետ կապված՝ արդեն իսկ խառնաշփոթ է ստեղծվել մայրաքաղաքի կենտրոնում: Հանրապետության հրապարակում անցկացվում են նախապատրաստական աշխատանքներ: Երթևեկությունը մասնակի կասեցվել է: Արդյունքում Հանրապետության հրապարակի հարակից փողոցներում  (Նալբանդյան, Աբովյանի, Արամի) առաջացել են խցանումներ:    

Սերժ Սարգսյանը ԱԱԾ տնօրենի նոր տեղեկալ է նշանակել

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2016թ. Հունիսի 22 Երևան […]

Ցմահ ազատազրկման դատապարտված կալանավորներին տրամադրվել են օպտիկական ակնոցներ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում շահագործման հանձնվեց դատապարտյալների համար նախատեսված մարզասրահը: Այդ նախաձեռնությունն իրականացել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի համագործակցության արդյունքում կնքված պայմանագրի շրջանակներում   Նույն օրը ՀՀ ԱՆ տեսողության խնդիրներ ունեցող, ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 70 անձանց տեսողության ստուգման արդյունքների հիման վրա  23 ցմահ ազատազրկման դատապարտված անձանց […]

Հետաձգվել է Լեւոն Հայրապետյանի բողոքը քննող դատական նիստը՝ նրա ինքնազգացողության վատացման պատճառով

Մոսկովյան քաղդատարանը հետաձգել է գործարար Լեւոն Հայրապետյանի ներկայացրած բողոքը քննող նիստը, քանի որ Հայրապետյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Այդ մասին Հայրապետյանը հայտնել է դատավորներին նիստի ժամանակ, որին մասնակցում էր քննչական մեկուսարանից՝  տեսակապի միջոցով, գրում է ТАСС-ը։ Դատարանի որոշմամբ՝  նրա մոտ բժիշկ են կանչել, նիստը շարունակելու մասին որոշումը կընդունվի Հայրապետյանի բուժզննումից հետո:  

Թեժ իրավիճակ դատարանի մոտ

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող  Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստը այսօր մեկնարկեց միջադեպով: Դատարանը մի քանի քաղաքացու  թույլ չտվեց ներկա գտնվել դատաքննությանը, քանի որ նրանք խանգարել են նախորդ դատական նիստերը: Քաղաքացիները  Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց  են: Նրանք պահանջում են իրենց թույլ տալ մտնել […]

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ չունի. ՀՀԿ պատգամավոր/վիդեո/

ԱԺ ՀՀԿ  խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահեցնում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալումը քաղաքական ենթատեքստ չունի: Այսօր՝ հունիսի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Գագիկ Մելիքյանը նկատեց, որ  նման խոսակցությունները թերևս ընդամենը մամուլի կողմից շպրտվող հայտարարություններ են: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ձերբակալությունը կատարվել է իրավապահների կողմից, քանի որ դա քրեական դաշտում է: Մանրամասները՝ տեսանյութում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի