Ինչպիսի առաջարկ կարող է անել Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ու ողջ երկիրը համակած սպասումի ֆոնին աչքի է զարնում իշխանության բոլոր ճյուղերի համառ լռությունը: ՀՀԿ-ականները վրիպում ունեցան հուլիսի 17-ի առավոտյան մի քանի էմոցիոնալ հայտարարություններ անելու, որից հետո նախագահականի հրահանգով անմիջապես լռության ուխտ հայտարարեցին: 2008թ. մարտի 1-ից հետո իր երդմնակալության օրը Սերժ Սարգսյանը խոստանում էր կոտրել երկրում ձեւավորված «չհասկացվածության պատը» երկխոսության ձեռք մեկնելով […]





































