12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բրազիլիայում ահաբեկչություն է կանխվել, որը նախատեսվում էր Օլիմպիադայի ժամանակ /վիդեո/

Բրազիլիայում հայտարարել են, որ ահաբեկչություն է կանխվել, որը պատրաստվում էին իրականացնել Բրազիլիայի 10 քաղաքացիներ Օլիմպիադայի ժամանակ: Նրանք բոլորը ձերբակալված են: Մանրամասները` տեսանյութում

ՔԿՀ աշխատակցի պատճառով կալանավորի 900 հազար դրամի գույքը հափշտակվել է

ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում նույն քրեակատարողական հիմնարկի պատասխանատու ծառայող Էմիլ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութություն կատարելու համար: ՀՔԾ-ից հայտնում են, որ կատարված օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննության արդյունքում պարզվել է, […]

Զինված խմբի կատարածը հայերենով կոչվում է «ահաբեկչություն». Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կարծում է՝ իշխանափոխություն չի լինի, քանի որ ՊՊԾ գունդը գրաված մարդկանց և հասարակության միջև արյուն կա թափված: «Իմ մեջ վախ կա, որ կրկին արյուն կթափվի: Հասարակության տեսակետը հետևյալն է՝ արյուն չթափվի: Մեր պետության մեջ շատ սխալներ կան, որոնք պետք է սրբագրել, ուղղել, կարգի հրավիրել, բայց դա չի նշանակում զինված ապստամբության կոչ անել»,-ասաց […]

Նախագահը դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել: Պատասխանատու մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի կատարման վիճակը: Ռազմավարական ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել ժամանակակից ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգ և դատական իշխանություն: Երկրի ղեկավարը նշել է, որ ռազմավարական […]

Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել մեր պետականությանը.ՀՅԴ ԳՄ

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների առնչությամբ: «Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայությունը նոր փորձության առաջ են: Զենքի ուժով քաղաքական փոփոխություններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձևերը չեն ընդունում: Առկա է փակուղային […]

Էրդողանին սատարող թուրքերին Գյուլենը անվանել է «տխմարներ»

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող  իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ  Ֆեթհուլլահ Գյուլենը  նոր տեսաուղերձով դիմել է թուրք ժողովրդին: Ինչպես հաղորդում է «Turkiyegazetesi» թերթի կայքը Գյուլենը թուրք ժողովրդի մի մասին տալիս է «տխմար» որակումը: Միջանկյալ նշենք, որ թուրքական իշխանությունները Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ մեղադրում են հենց Գյուլենին: […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հուսով է, որ Ժիրայր Սեֆիլյանը Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ դիմել են Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությանը, հետաքրքրվելով, թե ինչ կարծիքի է Լեւոն Տեր-Պետրոսյանը ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման մասին։ Ստորեւ հրապարակում ենք Տեր-Պետրոսյանի պատասխանը. * * * Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջեւ, որպես կանոն, […]

Բասկետբոլի մինչև 16 տարեկանների թիմը զիջեց Ջիբրալթարին

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնությունում կրեց հերթական պարտությունը: Այս մասին գրում է ՀԱՕԿ լրտվականը: Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խաղում Հայաստանի թիմը մրցեց Ջիբրալթարի թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է 44:73 ի օգուտ Ջիբրալթարի:

ՄԻԵԴ-ը Ֆրանսիայի դեմ վճիռ է կայացրել. հարցն առնչվում է նաև հայ երեխայի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեմ՝ կապված ապաստանի դիմումի ուսումնասիրության ընթացքում անչափահասներին իրենց ծնողներից բաժանելու կարգի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, դատարանն այդ կարգը համադրելի է համարել նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի հետ, որը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային: Դատարանն ուսումնասիրել է հինգ նմանատիպ դեպք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի