«Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր՝ ոգով և ձեր կամքի մեջ. ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և այս փորձությունը». Վեհափառ Հայրապետ
Այսօր, ինչպես վերջին տարիներին, Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի բարձունքում պատարագ մատուցեց առանց քաղաքական իշխանության ներկայության: Վեհափառին ուղեկցում էր հոգևոր դասը: Անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց հետո Վեհափառ Հայրապետը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ իր խոսքում դիմելով արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին, անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամուրջն ադրբեջանցիների կողմից փակելու ու այնտեղ […]





































