Արցախի նախագահը Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքի ներկայացուցիչներին առաջարկել է վաղվանից սկսել քննարկումներ՝ նրանց առաջարկների ու ծրագրերի շուրջ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը: Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին […]





































