14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հրազենային վնասվածքով 35 ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ջրվեժի տներից մեկում երիտասարդ բնակչի դին է հայտնաբերվել՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նախնական տեղեկություններով, 35-ամյա երիտասարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Մանրամասները պարզվում են։

Գյուղացիները վարկի տակ են. նրանք պահանջում են հարկերի սառեցում

‹‹Մարմաշենը արդեն երկու անգամ կարկտահարվել է: Առաջին անգամ կարկտահարությունը համեմատաբար ավելի թեթև էր: Իսկ այս անգամ մոտ երկու hարյուր հեկտար կարկտահարվել է. եծ մասամբ ցորեն ու գարի է: Կարկտահարվել է նաև կարտոֆիլը, եգիպտացորենը և այլ ցանկատարածքներ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի գյուղապետ Աշոտ Եղոյանը: Վերջինս շեշտեց՝ գյուղացիներն անելանելի վիճակում են հայտնվել. նրանց […]

‹‹Որոշ չակերտավոր հաստագլուխներ պիտի հասկանան՝ մեր հակակարկտային կայաններն իրենց չեն արդարացնում››

‹‹Կարկուտից տուժած գյուղացիներն այսօր վարկերի սառեցում են պահանջում, բայց դա էլ  հարցի լուծում չէ: Վարկերի սառեցում պիտի լինի, բայց  վարկերը, դրանց տոկոսադրույքները պիտի վերանայվեն››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինս ընդգծեց՝ Հայաստանում գործող հակակարկտային կայաններն  անարդյունավետ են: ‹‹Ժամանակն է, որ որոշ չակերտավոր հաստագլուխներ հասկանան՝ մեր հակակարկտային կայաններն իրենց չեն արդարացնում: […]

Քրեական աշխարհում այս խմորը դեռ շատ արյուն կտանի. Իրավունք

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ օրեր առաջ, երբ «երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գո­ղեր եւ այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում Աժ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ Ռուբեն Հայրապետյանը մասնակցել են քրե­ական աշխարհում հայտնի հեղինակու­թյան` Վստրեչի Ապերի հոր քառասուն­քին», քիլլերների մի խումբ փորձել է զին­ված հարձակում գործել: Սակայն մասնա­կիցներից մեկի թիկնազորի աչալրջու­թյան շնորհիվ […]

Բացահայտվել է, թե ինչպես են փողերը տարել. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է ՀՀ կառավարության անցած նիստում վարչապետ Հովիկ Աբ­րահամյանը հանձնարարեց սոցփաթեթներից հանգստի բաղադրիչի գործունե­ությունը կասեցնել: Այդ ժամանակ հայ­տարարվեց, որ սոցփաթեթների այդ բա­ղադրիչի օգտագործման գործում ինչ-որ չարաշահումներ են հայտնաբերվել: «ժողովուրդ»-ի տեղեկություններով` մասնավորապես բացահայտվել է, որ բաց մրցույթով հաղթած մոտ 68 տուրիս­տական կազմակերպություն սոցփա­թեթների շրջանակներում կազմակեր­պել է պետական ծառայողների հանգիս­տը: Նրանք գումարը ստացել են պետբյուջեից, բայց […]

Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները օգոստոսին կհանդիպեն

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպում կունենան: Այդ մասին տեղեկացրել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը, գրում է Tass.ru-ն։ «Նման հանդիպում, անկասկած, կայանալու է: Այն ակնկալվում է օգոստոսի 8-ին»,- հայտարարել է նա:  

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 26 անգամ.ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 26 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 250 կրակոց, իսկ հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ): ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը […]

Մերժված այլընտանք. Հայկական Ժամանակ

Առաջիկա մեկ ամսվա ըն­թացքում Ռուսաստանից Հայաստան գազ չի մատա­կարարվելու գազամուղի վրա իրականացվող վերա­նորոգման աշխատանքների պատճառով: Առաջացող գազի դեֆիցիտը Հայաս­տանը մտադիր է լրացնել Իրանից ստացվելիք գազով: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երեկ այս հարցով հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչա­պետ Հովիկ Աբրահամյանի եւ Իրանի աոաջին փոխնա­խագահ էսհաղ Ջահանգիրիի միջեւ: Հաղորդագրու­թյան համաձայն Ջահանգիրին «դրական է արձա­գանքել հայկական կողմի առաջարկին»: […]

Հաջողությունն ավելի մոտ է, քան երբեւէ. Հայկական Ժամանակ

Երեկ ավայւտվևց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եր­կօրյա աշխատանքային այցը Ադրբեջան: Լավրով-Ալիեւ, Լավրով- Մամեդյարով բանակցությունների թեման, ինչպես եւ սպասվում էր, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր, սակայն պաշտոնապես Լավրովը Բաքու էր այցելել Կասպիական «հնգյա­կի» արտգործնախարարների նիստին մասնակցելու համար: Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական Բաքվի, կողմերն անդրադարձել են Սանկտ Պետերբուրգում հունի­սի 20-ին տեղի ունեցած Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հան­դիպմանը: Մասնավորապես […]

ՄԲ վարչապետի պաշտոնում մնացած միակ թեկնածու Թերեզա Մեյը կփորձի դառնալ «Երկաթյա լեդի 2»

Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն ոչ միայն վճռորոշ էր եվրոպացիների համար, այլ նաև Մեծ Բրիտանիայի համար` թե՛ քաղաքական, թե ՛ տնտեսական առումով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո հայտարարեց հրաժարականի մասին: Վարչապետի պաշտոնի համար թեկնածուների հայտնի դառնալուց հետո սկսվեց այդ պաշտոնի համար թեժ և փուլային պայքարը: Մրցապայքարում ֆավորիտ էր համարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի