28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նրանց սպանություն, զոհ, արյան հոտ է պետք

Ես միշտ չեմ հասկացել ցլամարտերը երկրպագողներին, փողոցով կատաղած ցլերի առջևից վազողներին, առավել ևս գլադիատորական և դաժանությամբ հագեցած մարտերը, գլխատման, ինկվիզիցիայի խարույկին հրկիզման տեսարանները նայողներին, դրանցով հրճվողներին, այդ ամենն արդարացնողներին: Գուցե այդ դաժանությունները նայելը մարդկային էակին բնորո՞շ է…

Հազարամյակներ են անցել, բայց կարծես մարդկային էությունը գրեթե չի փոխվել, մնացել է իր հեռավոր նախնիների մակարդակին: Իրենց ամբոխային միջոցառումներին, իրենց նպատակին հասնելու ճանապարհին նրանք պատրաստ են բութ մատն իջեցնել: Նրանց սպանություն, զոհ, ջարդեր, արյան հոտ ու ծայրահեղություններ են պետք…
Նույնն է նաև նրանց ընչաքաղցության, ագահության, հարստանալու անհագ ճանապարհին տրորելով անցնելն ու այդ նպատակով իրենց նույնիսկ հանցանքներն արդարացնելը:

Իսկ լավը շատ հազվադեպ ու շատ քիչ մարդիկ են նկատում… Գլադիատորական մարտերի, սպանությունների, ահաբեկչությունների սիրահարները, երբեք չեն հիանա երփներանգ ծաղիկներով պատված դաշտերով, թիթեռնիկների ճախրանքով կամ ծովի ալիքների ծփանքով: Նմանները չեն հասկանում և չեն ուզում նկատել լավը, բարին, դրականն ու գեղեցիկը… Ու նաև, եթե նկատում են ապա շատ արագ մոռանում և անտեսում են:

Ցեղասպանության 100-ամյակի ճանաչումները, հայտնի մարդկանց խոսքերը, վերաբերմունքը, Հռոմի պապի գնահատականները, ուխտագնացությունը Հայաստան, Գրիգոր Նարեկացու սրբադասումը, մեր ժողովրդի համախմբվելու մեծ կարողությունը, շատ ու շատ լավ բաներ արագ մոռացվում են, նույնիսկ նսեմացվում և արժեզրկվում:

Ցավալի է, բայց միշտ էլ ավիրելը, ջարդելը, ոչնչացնելը, սպանելը, այրելը, գռփելը, թալանելն ավելի հեշտ է եղել, քան կառուցելը, արարելը, ստեղծելը, ազնիվ, անշահախնդիր ու բարի ապրելը: Լավը տեսնելը, բարություն անելը, բարեգործություն կատարելն ու ազնիվ ապրելը դժվար է, շա՜տ դժվար… Ու քչերն են ունակ ու կարող լինել այդպիսին… Ցավալի է, բայց այդպես է: 

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ