28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իմ մուտքը ՌԴ մինչև 2030թ. արգելելն ակնհայտ ճնշում է. Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ ՌԴ-ի կողմից իր մուտքն արգելելու որոշմանը: Քաղաքագետը  նախ ներկայացրեց իր կենսագրությունը և նշեց, որ ինքը մշտապես բաց և թափանցիկ գործունեություն է ծավալել:

Քաղաքագետը հիշեցրեց, որ օգոստոսի 30-ին իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան և ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է դեպի ՌԴ ելքն ու մուտքը կարգավորող օրենքով։

Նրա խոսքով՝ այդ օրենքը հիմնականում վերաբերում է խախտումներ կատարելուն և միայն մեկ կետ կա, որը, ըստ քաղաքագետի, հնարավոր է, որ վերաբերի իրեն։

Ստեփան Գրիգորյանը նաև նշեց, որ այդ օրենքով սահմանափակվում է այն գործիչների մուտքը ՌԴ, որոնք համագործակցում են այնպիսիի կազմակերպությունների հետ, որոնք Ռուսաստանի համար անցանկալի են:

Քաղաքագետը նշեց, որ ինչ-որ տեղ կհասկանար, եթե իր մուտքը երեք կամ հինգ տարով արգելվեր, սակայն մինչև 2030 թվականն արգելելը ակնհայտ ճնշում է ՀԿ-ի վրա և նշանակում է, որ դա քաղաքական նպատակ է հետապնդում։

«ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը շատ արագ արձագանքեց, Ռուսաստանի կողմից արձագանք դեռ չեմ լսել»,-տեղեկացրեց քաղաքագետը :

«Ես հավաստիացնում եմ, որ կշարունակեմ իմ աշխատանքը ու կշարունակեմ քննադատել Ռուսաստանի քաղաքականությունը, եթե փորձ արվի Լեռնայի Ղարաբաղի անվտանգության  դեմ քայլ կատարել, ոչ մեկ ինձ այդ դեպքում չի կարող կանգնեցնել»- եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ