Էմմին նոր լուսանկար է հրապարակել
Էմմին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում
Էմմին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում
Օգոստոսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի օգոստոսի 20-ի […]
Ով մտքերի մեջ կընկնի` թե ինչ մայրեր են ծնում հայրենիքը կյանքից շատ սիրող, մոր թխած լավաշի բույրը մարտի դաշտում նուրբ փայփայող մեր քաջ զինվորներին, թե ինչ մայրեր են ծնում ծաղկաշատ դաշտի փնջի պես գունեղ, մաքուր ու չքնաղ մեր աղջիկներին, թե ինչ մայրեր են ծնում մեր մայրերին, որ ամենաթանկը` զավակներին, երգ ու պարով ճանապարհում են զենքով […]
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում թեժ ընտրություններ են սպասվում: ԻՆչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 թեկնածու: Առաջադրված թեկնածուներից 4-ը իշխող «Հանրապետական» կուսակցությունից են՝ Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը, Նոյեմբերյանի գործող քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, «Գնորդ Լեւոն» ՍՊԸ տնօրեն Արթուր Անանյանը եւ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը: ՀՀԿ-ն առաջադրել է Նոյեմբերյանի քաղաքապետին: […]
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սուրեն Ջ.-ին։ Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ԳԴՀ քրեական օրենսգրքի 249, 250, 25 հոդ. /ավազակային հարձակում/ մեղադրանքով:
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 3 թեկնածու: Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, այս համայնքում կմրցեն գործող քաղաքապետ, անկուսակցական, ինքնառաջադրված Կարեն Գրիգորյանը, անկուսակցական, քաղաքապետարանի պաշտոնյա Արթուր Խաչատրյանը եւ Արթուր Թումանյանը, որի աշխատանքի վայրը նշված չէ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հանրապետության մի շարք քաղաքներում […]
«1992 թվականի սեպտեմբերին գրադը ընկավ տղայիս վրա ու նա մահացավ: Ես իմ գյուղը չթողեցի ու նրա մահից հետո ևս մեկ դուստր, ապա զույգ տղա ունեցա: Զույգ տղաներս արդեն զինվոր են՚»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանային Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Էդիկ Բուդուրյանը: Բուդուրյանը փաստեց, որ զոհ ունենալը միայն ավելի ամրապնդում է մարդու հավատը: «Մնացել […]
Ռի Դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչ փուլում հանդես կգա նաև 52 կգ քաշային կարգում մենամարտող Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը: Վերջինս կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթող դարձավ իր հակառակորդի` չինացի Հու Ցզյանգուանի հետ մենամարտում: Տեղեկացնենք, որ ոսկե մեդալի համար Միշան կմրցի ուզբեկ Շահոբիդին Զոիրովի հետ:
Ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Սվետլանա Մ.-ն եւ կամավոր հանձնել «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող փամփուշտ եւ 5,45 մմ տրամաչափի 36 փամփուշտ: Կինը հայտնել է, որ զինամթերքը հայտնաբերել է իրենց տան նկուղից՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Զինամթերքը հանգուցյալ ամուսինն իր հետ բերել էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելուց հետո:
Օգոստոսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Մ. Մելքոնյան պողոտայի մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 700 քմ, Մոլդովական փողոցի թիվ 56/1 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Լիոնի այգում՝ Վարդավառի լճի մոտակայքում՝ մոտ 1700 քմ, Տիչինայի 207/6 […]
































