18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Եղեգնաձորում 54-ամյա քաղաքացին գնացել է հանդամաս ու չի վերադարձել

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 4-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում քաղաքացին` 54-ամյա Ռ. Հ.-ն առավոտյան մեկնել է «Մեշա» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.30-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն առավոտյան:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 03.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ռ. Հ.-ն գտնվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ