08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրաչյան մնում է չմոռացվող ընկեր.Գալուստ Սահակյանը ցավակցել է

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մատենադարանի տնօրեն, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ազգային ժողովի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է.

«Հրաչյա Թամրազյանը մտավորականի եւ մարդու այն տեսակն էր, ում մտածելակերպը գեղարվեստական խոսքի եւ խոհի, անկեղծ ապրումների ամբողջություն էր, ում ապրելակերպը բնորոշ էր համեստ մտավորականին, ով անդավաճան նվիրյալն էր թե՛ մշակույթի, թե՛ մարդկային անկեղծ փոխհարաբերությունների, ում հետ շփվելիս քեզ զգում էիր իսկապես մարդկային միջավայրում, ում պոեզիան կարդալիս հայտնվում էիր հենց բանաստեղծության մթնոլորտում, ում թարգմանություններն ընթերցողի համար դառնում էին բնօրինակ, ում գրականագիտական միտքը հասանելի էր անմիջականորեն, ում խոսքը խորն էր, բարդ, բայցեւ միաժամանակ պարզ, զերծ ձեւականությունից ու պայմանականությունից, ով մնում էր ընկեր ու գիտնական` անկախ իր զբաղեցրած պաշտոնից:

Հրաչյան Թամրազյանների մտավորական ընտանիքի ավանդույթների արժանապատիվ շարունակողն էր, ով իր կյանքով, գործով ու կերպարով ստեղծեց մնայուն պատմություն, որը որպես հիշողություն՝ միշտ կենդանի կմնա նրա բացակայությունն զգացող ընտանեկան, ընկերական ու գրականագիտական միջավայրում:

Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություններս եմ հղում Հրաչյա Թամրազյանի ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ում համար Հրաչյան մնում է չմոռացվող ընկեր, վաստակաշատ մտավորական ու մաքուր մշակույթի մարդ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ