08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը պետք է ստորագրվի. Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը   չի կարծում, որ մինչև տարեվերջ ԼՂ հիմնահարցի շուրջ լուրջ առաջընթաց կլինի։ Այս մասին նա նշել է այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանը կշարունակի իր ոչ կառուցողական մոտեցումները և մինչև տարեվերջ ինչ-որ չափով զինադադարի խախտումները կարող են շատանալ և դա թույլ կտա ենթադրել, որ հարցի լուծման մասին խոսք լինել չի կարող»,-նշեց Մանոյանը  և հավելեց, որ Ադրբեջանը կշարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը, քանի որ նա ոչ մի կերպ չի ուզում ընդունել ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը։
Կիրո Մանոյանի խոսքով՝ չնայած միջնորդ երկրների ջանքերին, ըստ էության բանակցություններն ինչ-որ ձևով վերսկսելու հնարավորություն էլ չկա և զինդադարի ռեժիմի ամրապնդմամբ փորձում են ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կարող է հարցի կարգավորման համար հիմք հանդիսանալ:

ՀՅԴ ներկայացուցչի նկատեց, որ  հարցի կարգավորման շուրջ նորություն չկա և հիմնական արծարծվող փաթեթը նույնն է՝ ինչպես այն ստացել էր «Մադրիդյան», «Կազանյան», հիմա էլ  «Լավրովյան» անվանումը:

«Հիմնականում բոլորն էլ նույնն են, նույնությունը կայանում է նրանում, որ առաջարկվում է Ղարաբաղի ինչ-որ կարգավիճակ, տարածքներ վերադարձնելու դիմաց»,-ընդգծեց Մանոյանը:

Ըստ Կիրո Մանոյանի՝ ի վերջո պետք է ստորագրվի ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության այն պայմանագիրը, որը տարվա սկզբին ԱԳՆ-ին հանձնարարվեց պատրաստել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ