15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կոսովոյում դպրոցներին հատկացվել էին քարտեզներ, որտեղ Թուրքիայի մի մասը ներառված էր Հայաստանի սահմանների մեջ

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի հանրակրթական դպրոցներում բաժանված աշխարհագրական քարտեզները հանվել են գործածությունից, քանի որ թուրքերի կողմից արժանացել էին բացասական արձագանքի: Նշենք, որ Կոսովոյի դպրոցներում բաժանված քարտեզներում Թուրքիայի հյուսիսարևելյան մասը  (խմբ. Արևմտյան Հայաստանը) ներառված է եղել Հայաստանի, իսկ հարավարևելյանը` Քուրդիստանի սահմանների մեջ: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը պարզել է, որ այդ քարտեզները դպրոցներին հատկացվել էին 2005 թվականին […]

Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար․ Դաշնակցությունը կպահպանի պորտֆելները

«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ: «Ազատություն»․ – Ինչո՞ւ նորանշանակ վարչապետը որոշեց նաև ազատվել Արծվիկ Մինասյանից: Գալուստ Սահակյան․ – Չեմ կարող պատասխանել, որովհետև կառավարությունն իր խնդիրներն ունի և յուրաքանչյուր խնդրի լուծման համար, բնականաբար, նախարարությունները ամենակարևորագույն գործոններ են: Ըստ երևույթին այդ պատճառով էլ ինչ-որ տեղափոխություն կա: «Ազատություն»․ – Իսկ Հանրապետական և Դաշնակցության միջև […]

Գլուխը պատով է տալիս. Է. Մարուքյանը փակում է ՔՊ-ի հետ համագործակցության թեման

«Վերջնագիր մեր կողմից որևէ կուսակցության, որևէ մեկի հասցեին չի հնչեցվել, եղել է կոր միավորման ՀՀԿ-ի դեմ»,-այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» հետ ունեցած հրապարակային հայտարարություններին ու Վանաձորի ՏԻՄ-ի ընտրապայքարին: Նշենք, որ Մարուքյանն առաջարկել էր, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները միավորվեն ընդդեմ ՀՀԿ-ի թեկնածուի, որ կարողանան […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պաշտոնական հանդիպումները Պեկինում

Շարունակվում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Սեպտեմբերի 22-ին Պեկինում Հերմինե Նաղդալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի խորհրդարանի` Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի տեղակալ, Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահ Շեն Յուեյուի եւ Չինաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Վան Իֆուի հետ: Սեփական հարկի տակ ողջունելով հայ գործընկերոջը` ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահը զրույցն […]

«Մխիթարյանը պետք է խաղա այն դիրքում, որտեղ սովոր է»

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը կարծում է ՝  անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ճիշտ չի օգտագործում Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի  կարողությունները: «Ես կցանկանայի տեսնել Հենրիխ Մխիթարյանի խաղը, քանի որ նա շատ լավ էր հանդես գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Նա եկել է, բայց դեռ չի խաղացել: Մխիթարյանը պետք է խաղա […]

Մոսկվայում վերելակը պոկվել ու ընկել է. կա 5 զոհ

Մոսկվայում՝ Շչենոգին փողոցում, վերելակը պոկվել է, ինչի հետեւանքով 5 հոգի է մահացել։ Նախնական տեղեկություններով՝ վերելակի ճոպանն է կտրվել։ Վերելակի ընկնելու պահին դրա մեջ 5 հոգի է եղել, նրանք աշխատում էին այդ շենքում՝ շինարարություն էին անում։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Ոստիկանության մայորը, լեյտենանտն ու օպերլիազորը փաստաթղթեր են կեղծել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վարդանյանը կատարել է պաշտոնեական կեղծիք, իսկ նույն բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բալայանը՝ պաշտոնեական անփութություն եւ պաշտոնեական կեղծիք: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից  հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական եւ […]

Ես երբեք չեմ գնահատում դժվարությունը. Արծվիկ Մինասյանը` վարչապետի գնահատականից (վիդեո)

«Մեր տնտեսությունը ծանր վիճակում է, թե ոչ, ես, որպես Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար ու նախկինում էլ նախարար, երբեք չեմ գնահատում դժվարությունը, այլ փորձում եմ դժվարությունը հաղթահարելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկել»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն` ի պատասխան հարցին, թե համաձա՞յն է վարչապետ Կարեն Կարապետյանի տված գնահատականին, թե տնտեսության վիճակը շատ ծանր է: Նա նշեց, […]

«Հանրապետականի» համագումարի օրը հայտնի է

Նոյեմբերի 26-ին «Հանրապետական» կուսակցությունը 16-րդ համագումարը կանի: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Համագումարը կկայանա Երևանի մարզահամերգային համալիրում:

Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը շարունակվում է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության քննությունը շարունակվում է այսօր՝ սեպտեմբերի 23-ին: Նշենք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը սկսվել էր սպետեմբերի 22-ին, սակայն, ուշ ժամի պատճառով՝ հետաձգվել: Վարուժան Ավետիսյանի փաստաբաններ Արա Զաքարյանն ու Մուշեղ Շուշանյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված