15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սուրիկ Խաչատրյանը կհեռանա՞. Հայկական Ժամանակ

Քաղաքական կուլիսներում լուրեր կան, որ կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ մարզպետների շրջանում, առաջին հերթին շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը: Armtimes.com-ի հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ որոշողը վարչապետն է: «Որոշողը վարչապետն ա, վարչապետը ոնց որոշի՝ էդպես էլ կլինի»: Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն այլեւս չլինի Սյունիքի մարզպետ, […]

Հունգարիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձև

Հունգարիան Հայկական հարցում Գերմանիայի պես չի վարվի: Նման տեսակետ է հայտնել Թուրքիա-Հունգարիա խորհրդարանական բարեկամության խմբի նախկին նախագահ, Թուրքիայի հարցերով մասնագետ Թամաս Հեգեդյուսը: Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ հաջորդ ամիս Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում նախատեսվում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը: Ըստ աղբյուրի՝ բանաձև ներկայացրել է «Կանաչների կուսակցությունը», որը 199 հոգանոց խորհրդարանում ներկայացված է 5 պատգամավորով: […]

«Սա իշխանափոխության ամենաանվնաս ձևն է» (վիդեո)

«Իշխանությանը հավատալ-չհավատալու խնդիր չկա, իշխանություն կրող մարդիկ ուզում եմ մնալ իշխանության, իսկ բարեփոխում նշանակում է նրանց հեռացնել իշխանությունից, նրանց պատասխանատվության ենթարկել Հայաստանում ստեղծված տնտեսական ծանր վիճակի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԳԽ-ի պատգամավոր Ազատ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե հավատում է իշխանության կողմից արվող հայտարարություններին, թե այս աշունը բարեփոխումներինն է լինելու: Ըստ Արշակյանի այսպես պետք […]

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի […]

Ոչ թե անկախության, այլ Իսկանդերի տարեդարձին․ Ժամանակ

Ի՞նչ է հիշվելու մի քանի օր, մի քանի շաբաթ, մի քանի ամիս անց անկախության քառորդ դարի տարեդարձից, իսկ ինչ է հիշվում այսօր, հիմա։ Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե անկախության, այլ Իսկանդերի տարեդարձն է նշվել, մենք ոչ թե անկախություն, այլ Իսկանդեր ենք ձեռք բերել, պայքարել ենք դրա համար, զոհեր ենք տվել դրա համար, դարերով հենց […]

Պաշտոնանկությունից առաջ Սերգո Կարապետյանը թանկարժեք բնակարան է գնել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝  ՀՀ գյուղատնտեսության այլեւս նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչեւ պաշտոնանկությունը բավական թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայի Արամի 48 հասցեում գտնվող էլիտար շենքում: Այս հասցեի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է հազար յոթ հարյուր դոլարից: Իսկ մեկ բնակարանի միջին արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար: Ուշագրավ է նաեւ այն, որ Սերգո […]

Վերաբաշխումնե՞ր. Հայկական Ժամանակ

Իշխանական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման ու ազատականացման հայտարարությունների ներքո կարող է սկսել բիզնեսի եւ տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում։ Խոսքը վերաբերվում է հատկապես ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը։ Ներկայումս մասնավորապես ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների ապրանքների տեղափոխում եւ մաքսազերծում, դրա դիմաց ստանալով […]

Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է․ 168 ժամ

Մեր տեղեկություններով, Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները եւ պատրաստվել հեռանալ: Նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը: Սրա վկայությունն են Հասմիկ Պողոսյանի տրամադրության   վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսեւորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով  անսովոր լռության շղարշի տակ է պահում սեփական […]

Մերկելը` պարտությունից հետո. արդյո՞ք կառաջադրի իր թեկնածությունը գալիք ընտրություններում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ սեպտեմբերի 18-ին Բեռլինում տարածաշրջանային խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած «Քրիսոտնեա-դեմոկրատական» կուսակցությունը ամբողջ պատմության մեջ ամենավատ ցուցանիշը գրանցեց՝ հավաքելով ձայների 17.6%-ը: Իսկ սոցիալ-դեմոկրատները, որի հետ Մերկելի կուսակցությունը կոալիցիա է կազմել հավաքել է ձայների 21,6%-ը, ուստի կոալիցիային չի հաջողվել հավաքել անհրաժեշտ ձայներ: Բեռլինի […]

Սրտատրոփ սպասում` պաշտոնանկնությունները տակից կանի․ Հրապարակ

Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու Արթուր Դավթյանը: Նա արդեն մտել է գլխավոր դատախազի դերի մեջ, ինքնահաստատվել, մի քիչ էլ զարմացել նոր պաշտոնով: Սակայն կադրային փոփոխություններ դեռ չի շտապում անել: Ի տարբերություն Կոստանյանի` նա լավ դիվանագետ է եւ իր պաշտոնավարման ընթացքում կխուսափի կտրուկ քայլերից, ամեն ինչ կանի կամաց, ծածուկ, տակից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված