18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ի՞նչ կա մոնոպոլիան օրինականացնելու ծրագրի հետևում

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր`մայիսի  31-ին հրավիրված քննարկման ժամանակ   ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը , ըստ  որի  չի բացառվում, որ  շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի: «Արծվիկ Մինասյանի հայտարարությունը օպտիմիզմ չի ներշնչում, այն կարող է շղթայական ռեակցիայով տարածվել մյուս ոլորտների վրա»,- նկատեց Հոկտանյանը: Վարուժան Հոկտանյանի դիտարկմամբ` Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից գների կարգավորումը […]

Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր եւ վիրավորներ

Թուրքիայում՝ Սիլոպի քաղաքում, պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 4 հոգի մահացել է, կա 19 վիրավոր։ Նախնական տեղեկություններով՝ պայթուցիկ նյութը եղել է կոյուղում, հայտնում է РИА Новости-ն։ Ինքնաշեն ռումբը պայթել է այն ժամանակ, երբ անցնելիս է եղել ոստիկանական մեքենան։ Բոլոր զոհերը հասարակ քաղաքացիներ են, իսկ 19 վիրավորներից 5-ը ոստիկաններ են։    

Մայիսի 20-26-ը մայրաքաղաքում ծնվել է 442 երեխա

Մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 442 երեխա՝ 242 տղա, 200 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41574 քաղաքացի:

Մոնթեն արյուն է տվել ու փրկել ադրբեջանցի զինվորին /վիդեո/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում  հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանն անդրադարձավ Արգենտինայում իսպաներեն տարբերակով լույս տեսած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքին: Ընդգծենք՝ գրքի վերլուծական առաջաբանը  գրել է հենց Արգամ Այվազյանը: Հայագետը նշեց՝ հեղինակը բավական ջերմ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ: Գիրքը հետաքրիր է, բայց փաստագրության առումով հակասական: «Երբ այս աշխատանքը թարգմանվեց հայերեն, ցավոք, […]

Ո՞վ է ձերբակալված գեներալը /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ձերբակալվել է ՊՆ սպառազինության վարչության պետ Մելս Չիլինգարյանը: Henaran.am-ը բազմաթիվ անգամ զրուցել է գեներալի հետ, ով միշտ կարևորել է հայրենիքը և ընդգծել, որ հարգում է իր կրած ուսադիրների պատիվը: Չիլինգարյանը նշել է, որ երբեք չի մտնի քաղաքական դաշտ, որովհետև ի ծնե զինվորական է. «Զինվորականը, երբ որոշում է զբաղվել քաղաքականությամբ, պետք է […]

«Եթե մեծամասնությունը որոշի, որ պետք է շաքարավազի ներկրման ոլորտում մոնոպոլիա լինի, ուրեմն կլինի»

Ինպես հայտնել ենք, երեկ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց՝ չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Հնարավոր կամ անհնար խնդիրներ գոյություն չունեն։ Դրանց լուծումները մեր ձեռքերում են։ Օրենքը տիեզերքից չենք ստանում ախր։ Իսկ որ որոշակի ապրանքատեսակի մեջ  մոնոպոլ ռեժիմը լինի, ասեմ՝ […]

Ձերբակալվել է 2 գնդապետ, 1 գեներալ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում գտնվող քրեական գործերի շրջանակում 2 գնդապետ եւ 1 գեներալ է ձերբակալվել: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Ձերբակալվածներն են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Նրանք ձերբակալվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական […]

Պատերազմի օրերին վերադարձան գյուղ /վիդեո/

«Սահմանային իրավիճակը այսօրվա դրությամբ խաղաղ է: Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրից տավուշեցին կանգնած է եղել զինվորի կողքին` թե ինժեներական աշխատանքներով, թե որպես սատար զինվորի կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: Գյուղապետը նշեց, որ չինարեցին երբեք չի կոտրվում ու ինչքան շատ են հնչում կրակոցներ` համախմբումը ավելի զորավոր է լինում: […]

Խոշոր «ձկներին». Ժողովուրդ

Հովհաննես Հովսեփյանի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո հարկային ծառայության շարքերում մի տեսակ «անգոր­ծություն» է տիրում: Բանն այն է, որ հարկային ծառայության աշխատակիցների հիմնական «գործերից» մեկը տնտեսվարողների մոտ ստուգումներ անցկացնելն է: Սակայն Հովսեփյանի նշանակվելուց հետո, այսպես ասած, «շարքային» ստուգումների հանձնարարականների թիվը կտրուկ պակասել է: Ել հարկա­յինի տեսուչները չգիտեն ինչով զբաղվել: Իհարկե, այդ պարապուրդը չի […]

Հիսուս Քրիստոսի անվան զորությունը

Քրիստոս աղոթքի մասին ասաց. «Ինչ որ ուզեք Իմ անունով, այն կա­նեմ» (Հովհ. 14.13): Նաև ասաց. «Մինչև հիմա Իմ անունով ոչինչ չխնդրցիք խնդրեցեք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի» (Հովհ. 16.24): Հետևաբար, բացի աղոթքից մեծ զորություն ու­նի նաև Քրիստոսի անունը: Այս առումով շատ հետաքրքրական է Հին Կտակարանից ամաղեկացիների դեմ հրեաների պատերազմի պատմութ­յունը, երբ Մովսեսը լեռան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի