28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չկա նման խնդիր, հնարավոր չէ. ՕԵԿ-ը՝ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելուց (վիդեո)

«Համագործակցությունը մենք միշտ դիտարկում ենք որպես արդյունավետ, բայց այն քաղաքական ուժերի հետ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, որոնց հետ համապատասխանում է արժեքային մոտեցումները, ծրագրերը, սա զուտ իրավիճակային չպիտի լինի: «Լուսավոր Հայաստանը» քաղաքական դաշտ է մտել վերջին հատվածում, ոնի իր մոտեցումները, մնացախը՝ ինչպիսի մոտեցումներ է ձևավորում Վանաձորում , կտեսնենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կգնան համագործակցության «Լուսավոր Հայաստանի» հետ:

Նա կոչ արեց չշտապել եզրակացություններ անելու մեջ ու չենթադրել, որ իրենք չեն գնա այս կուսակցության հետ համագործակցության: «Մենք մեր դիրքորոշումները հստակ կարտահայտենք: Դրական ենք վերաբերում, իրենց տեսակետներն ունեն շատ հարցերում, նոր հայացք է, ստացել են քվեներ, մնացածը պաշտոնապես կհայտարարենք»,-նկատեց նա:

Henaran.am-ի հարցին՝ հնարավոր է համագործակցության գնան ու դաշինք կազմեն իշխանության հետ Վանաձորում և Գյումրիում, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Ոչ նման բան չի քննարկվել: Ընդհանրապես ես չեմ կարծում, որ նման բան հնարավոր է: Չկա այդպիսի բան, այդպիսի խնդիր չկա»:

Հարցին՝ ինչով է պայմանավորված, որ վերանվանվելով իրենք ավելի շատ վստահության քվե ստացան ու ավելի մեծ հեղինակություն ունեն, քան «Օրինաց երկիր» անվամբ, Շահգելդյանը պատասխանեց, որ վերանվանում չի եղել, մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ ՕԵԿ-ը, միավորվեն են ու կազմել «Հայկական վերածնունդը»:

Շահգելդյանի խոսքով՝ ընդդիմադիր յուրաքանչյուր կուսակցություն պետք է եզրակացություններ անի այս ընտրությունների ընթացքից ու արդյունքներից, ուշադրության պիտի դարձվի ընտրակաշառքների ևն այլ կեղծիքների դեմ պայքարի միջոցներին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ