Նախնական տվյայներով՝ Սիսիանում հաղթել է Արթուր Սարգսյանը
Սիսիանում հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, հաղթել է Արթուր Սարգսյանը`իր 4033 քվեով:
Անկուսակցական, Սիսիանի գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ստանալով 3179 քվե` երկրորդ տեղում է:
«Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Սրբուհի Գրիգորյանը ստացել է 173 ձայն։ Անվավեր է համարվել 189 քվեաթերթիկ:
Նշենք, որ Հակոբջանյանն ու Սարգսյանը ինքնաառաջադրված էին, իսկ կին թեկնածուն առաջադրված էր «Լուսավոր Հայաստանից»: