28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վանաձորի ինտրիգն ավարտվեց

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի մոտ 700 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վանաձորի քաղաքային իշխանությունների ընտրությունների նախնական արդյունքները:

Ընտրողների քվեները բաշխվել են այսպես.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 14899,

«Լուսավոր Հայաստան» – 10899,

«Հայկական վերածնունդ» (նախկին «Օրինաց երկիր») – 5286,

«Բարգավաճ Հայաստան» – 2872,

Հայ հեղափոխական դաշնակցություն – 2522,

«Քաղաքացիական պայմանագիր» – 1617,

«Համախմբում» – 984,

Հայ ազգային կոնգրես – 551:

Վանաձորում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 96 561 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 41 278-ը, կամ 42,74 տոկոսը: Ըստ այդմ Վանաձոր քաղաքի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն  ու ՀՅԴ-ը:

Հիշեցնենք, որ հիմնական պայքարն այստեղ քարոզարշավի ընթացքում ընթացքում գնում էր «Լուսավոր Հայաստանի» և «Քաղաքացիական պայմանագրի» միջև, ավելի ճիշտ կուսակցությունների պատգամավոր անդամների Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի միջև: Փոխադարձ մեղադրանքներ, բանավեճեր և միմյանց նկատմամբ պայմաններ առաջադրելուց հետո ի վերջո հաղթեց «Լուսավոր Հայաստանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ