10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել Փարիզում

Ոստիկանական համազգեստով, դիմակավորված անհայտ անձինք հայազգի հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պատանդ են պահել Փարիզի հյուրանոցներից մեկի իր համարում։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ուշ երեկոյան, Քիմին պատանդ են պահել զենքի սպառնալիքով։

CNN-ը տեղեկացնում է, որ զինված անձինք երկուսն են եղել։ Տեղեկությունը հաստատել են նաեւ Քարդաշյանի պաշտոնական ներկայացուցիչները։

Ներկայումս Քիմը հոգեպես ծանր վիճակում է, սակայն ֆիզիկապես չի տուժել։ Նշվում է նաեւ, որ ռեփեր Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանի ամուսինը, հետաձգել է Նյու-Յորքի իր մենահամերգն ու շտապ մեկնել Փարիզ։

Թե ինչն է եղել հարձակման պատճառը, կամ ինչ են ցանկացել հարձակվողները, չի նշվում։

Նշենք նաեւ, որ Քիմ Քարդաշյանը վերջին օրերին գտնվում է Փարիզում՝ Նորաձեւության շաբաթի շրջանակներում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ