19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Մոսկվայում բանկի շենք գրաված Արամ Պետրոսյանը հանձնվել է ոստիկանությանը

Մոսկվայում Սիթի բանկի մասնաճյուղը գրաված գործարար Արամ Պետրոսյանը, որը սպառնում էր պայթեցնել շենքը, հանձնվել է ոստիկանությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՆԳՆ-ի աղբյուրը: Պարզվել է, որ Պետրոսյանի մոտ պայթուցիկ սարք չկա: Նրա պարանոցից կախված դեղին ինքնակպչուն ժապավենով փաթաթված տուփի մեջ աղ է եղել: Բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Օգոստոսի 24-ի երեկոյան սնանկացած գործարար Արամ […]

Ի՞նչ բանակցություններ է վարում Գառնիկ Իսագուլյանը «Սասնա ծռերի» հետ.Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Նախկին դաշնակցական, ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը դաշնակցական Արմեն Եղյանի հետ շարունակում է քննարկումները «Սասնա ծռեր» խմբի արդեն կալանավորված անդամների հետ: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը. «Ժողովուրդ»-ի այս հարցին Իսագուլյանը պատասխանեց. «Ես համարյա ամեն օր հանդիպում եմ տասնյակ մարդկանց հետ, դա նշանակու՞մ է, որ բանակցություննե՞ր եմ վարում: Ես կարող […]

Նիդերլանդներում ցույցի մասնակցած Տեր Արմենը վտանգավոր ապացույցներ կուղարկի Մայր Աթոռ.Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցելու համար տեր Արմեն քահանա Մելքոնյանին զրկել են տեղի հոգեւոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում հովվական պարտականություն կատարելու իրավունքից։ Տեր հայրը շեշտում է, որ դա ոչ մի կերպ չեն հիմնավորել ընդհակառակը՝ դեռ մի բան էլ Հայրապետական պատվիրակ գերաշնորհ տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը կասկածի տակ է […]

Դպրոցներում կայուն կերպով կրճատվում Է ուսուցիչների թվաքանակը.Հժ

«Վերջին տարիներին Հայաստանում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում կայուն կերպով կրճատվում Է ուսուցիչների թվաքանակը։ Ընդ որում, դա վերաբերում Է թե՛ պետական և թե ոչ պետական դպրոցներին։ Ու եթե սկզբում ուսուցիչների թիվը համեմատաբար «զգուշորեն» Էր նվազում, հետագայում տեմպերն արագացել են։ Այսպես, օրինակ, 2011-2012– ուսումնական տարում Հայաստանում գործող պետական դպրոցներում աշխատել Է 40 հազար 715 ուսուցիչ, 2012-2013 ուսումնական […]

Կոստանյանը վիրահատվել է. Հրապարակ

«Մեր տեղեկություններով` գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական ներկայացրած Գեւորգ Կոստանյանը Գերմանիայի հայտնի կլինիկաներից մեկում ողնաշարի ճողվածքի վիրահատության է ենթարկվել: Մեր աղբյուրները հայտնում են, որ վիրահատությունը լավ է անցել, այժմ Կոստանյանն ապաքինվում է: Հավանաբար` նախկին գլխավոր դատախազը Հայաստան կվերադառնա օգոստոսի վերջին»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Վալտեր Շելը

97 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Վալտեր Շելը։ Այս մասին հաղորդում է Süddeutsche Zeitung-ը: Նշվում է, որ Շելը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1974-1979 թվականներին: Աղբյուրը մանրամասնում է, որ կառավարությունը հաստատել է տեղեկատվությունը:

Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի

Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 73 մարդու, փոխանցում է Reuters գործակալությունը: Տեղեկությունը հաստատել են քաղաքացիական պաշտպանության վարչությունում: Ավելի վաղ հաղորդվում էր 63 զոհի մասին: Նշվում է, որ, վերջին տվյալների համաձայն, 20 մարդ մահացել է Մարկե շրջանում և 53 մարդ Ակումոլի և Ամատրիչե քաղաքներում, որոնք գտնվում են Լացիո շրջանում: Անհետ կորածների թիվը պարզել դեռևս […]

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել Վարշավայում

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում օգոստոսի 23-ին Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում տեղի ունեցավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթի համերգը՝ նվիրված Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 26-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Միջոցառումը կազմակերպել էր Լեհաստանում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լեհաստանում ՀՀ […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի