28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ստիպված կսպանենք մեր երեխային. ահասարսուռ իրականություն

«Տան սեփականատերն էր եկել` իրա մարդկանցով, ու ուզում էին մեզ նկուղից հանեն: Հանրակացարանային մեր սենյակում 7 ամիս է` ապրում ենք, ու այն վաճառված է: Եկան մեզ հանեն, ու մենք պայքարեցինք, որ մնանք մեր անկյունում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կամո Շահբազյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 34 ամյա Մանուշ Շահբազյանը իր երեք անչափահաս որդիների հետ եկել էր Կառավարության շենքի մոտ: Նա նաև նամակ ուղղարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

Շահբազյանը ասում է, որ նամակի պատասխանը դեռ չեն ստացել և երկու նոր նամակներ են ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Մանուշ Շահբազյանը սպասում է չորրորդ երեխային, նրա առողջական վիճակը սթրեսից վատանում է:

«Այսպես որ շարունակվի, ստիպված կսպանենք մեր երեխային, կհանենք էլի,  որովհետև ճար չկա: Կազատվենք ու կգնանք էն երկիրը, որտեղ կարանք ապրենք: Թուրքիա էլ կգնամ…»,-ասաց Կամո Շահբազյանը:

Շահբազյանն ընդգծեց, որ իր երեխաների համար հացի գումար չի կարողանում վաստակել, որովհետև գործատու չկա:

Արդեն հայտնել էինք, որ Շահբազյան ամուսինները երեք անչափահաս երեխաների հետ կարող են հայտնվել բաց երկնքի տակ: Մանուշ Շահբազյանը Henaran.am-ի թղթակցի հեը զրույցում ասել էր, որ որդիներից միջնեկի` 10 ամյա Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ ստիպված են եղել երեխայի բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ