17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Կինը ծննդաբերել է ինքնաթիռում՝ թռիչքի ժամանակ

Խաբարովսկից Պխուկետ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վյետնամում, քանի որ ուղեւորուհիներից մեկի ծննդաբերական ցավերը սկսվել են։ Արդյունքում կինը ծննդաբերել է հենց ինքնաթիռում, ծնունդն ընդունել են երկու աղջիկ-ուղեւորուհիներ, ովքեր բժշկական համալսարանի ուսանողուհիներ էին։ Կինն աղջիկ երեխայի է լույս աշխարհ բերել։ Ինքնաթիռը Վյետնամում վայրէջք է կատարել, ու կնոջն ու նորածնին հանձնել են բժիշկներին։ 1,5 ժամ անց […]

Հրավիրված 300 հյուրերից ոչ ոք չի եկել զույգի հարսանիքին /ֆոտո/

Ոչ մի փոթորիկ չի կարող խանգարել իսկական սիրուն։ Չինաստանից երիտասարդ զույգը անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ նրանց հարսանիքին հրավիրված 300 հյուրերից ոչ ոք չեկավ։ Հարսանիքը տեղի էր ունենում նախորդ հանգստյան օրերին, երբ Չինաստանում հզոր փոթորիկ էր։ Մարդիկ վախեցել էին տանից դուրս գալ ու հարսանիք գնալ։ Սակայն դա չկանգեցրեց հարսին ու փեսային։ Թեեւ գեղեցիկ զարդարված սրահում ոչ […]

Փախստականը փորձել է Շվեյցարիա ներթափանցել ճամպրուկի մեջ /վիդեո/

Շվեյցարիայում Աֆրիկայից եկած ուղեւորներից մեկի ճամպրուկում տղամարդ է հայտնաբերվել։ Փախստականը փորձել է Եվրոպա ներթափանցել՝ ընկերոջ ճամպրուկում թաքնվելով։ Միջադեպը տեղի է ունեցել գնացքում։ Տղամարդը բռնվել է, քանի որ չի դիմացել եւ ցավից տնքացել է։ Մյուս ուղեւորները զարմացել են, երբ զգացել են, որ ճամպրուկից տարօրինակ ձայներ են գալիս։ Երկու տղամարդիկ ձերբակալվել են։  

Հսկայական պիթոնը մտել է կնոջ ննջասենյակ /վիդեո/

Ավստրալուհին, մտնելով ննջասենյակ, այնտեղ հսկայական պիթոն է հայտնաբերել՝ 5,2 մետր երկարությամբ եւ 40 կիլոգրամ քաշով։ Օձը ննջասենյակում կոտրել է լուսամփոփն ու ինչ որ կերպ կարողացել է միացնել լույսը։ Թե ինչպես է հսկայական օձը մտել կնոջ ննջասենյակ, հայտնի չէ, սակայն փրկարարները նրան անվտանգ վայր են տեղափոխել։

Սարսափելի ու գեղեցիկ․ աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը /վիդեո/

Կես կիլոմետր երկարություն, գլխապտույտ առաջացնող բարձրություն, անհավանական գեղեցկություն եւ միեւնույն ժամանակ սարսափ։ Չինաստանում պատրաստվում են բացել աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը։ Բացումը տեղի կունենա մեկ ամսից, կամուրջի հեղինակները վստահեցնում են՝ այն բացարձակ անվտանգ է, կարող է մինչեւ 30 հոգու պահել։  

Դեղերն արտադրվում են, որպեսզի երկրի բնակչության թիվը կրճատվի. գիտնականի սենսացիոն բացահայտումները

Բիոքիմիկոս Շեյն Էլլիսոնը սենսացիոն հայտարարություն է արել: Նա նշել է, որ բոլոր տեսակի դեղորայքներն արտադրվում են միայն այն բանի համար, որպեսզի կրճատվի երկիր մոլորակի բնակչության թիվը: «Հասկացեք, մենք դեղեր ենք հորինում, որպեսզի նշանները վերացնենք, մենք չենք բուժում»,- ասել է նա, գրում է  nashaplaneta.su-ն: «Ես քիմիկոս եմ: Միշտ սիրել եմ գիտական մոտեցումը: Եվ երբ աշխատում էի […]

Գեղեցկուհիները բեմում ծեծել են իրար /վիդեո/

«Միսս Մոսկվա» գեղեցկության մրցույթն ավարտվել է աղջիկների ծեծկռտուքով։ Մասնակիցներից 20 տարեկան Եկատերինա Ռեվյակինան կռվի է բռնվել աղջիկներից մեկի հետ, ով, իր կարծիքով, խլել էր իր սիրելի տղամարդուն։ Մինչեւ անվտանգության աշխատակիցները վրա կհասնեին, աղջիկները մի լավ ծեծել են իրար։ Ի դեպ, նրանցից ոչ մեկը մրցութային տեղ չի զբաղեցրել։

Անբացատրելի գեղեցկություն․ ալբինոս-աֆրոամերիկուհին գրավել է նորաձեւության աշխարհը /ֆոտո/

 Անսովոր գեղեցկությունը միշտ նորաձեւ է։ Այս շիկահեր աֆրոամերիկուհին իր անսովոր արտաքինի շնորհիվ շատ արագ նվաճեց նորաձեւության աշխարհը։ 8 տարեկան Ավե Կլարկը արդեն հայտնի մոդել է։ Ավեն ալբինոս է, իսկ նրա ծնողները աֆրոամերիկացիներ են՝ սեւ մաշկով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի