06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

«Վարդագույն շրջան»՝ համաշխարհային նորաձեւության մեջ /ֆոտո/

2017-ի գարնան ամենանորաձեւ գույնը լինելու է վարդագույնը՝ իր տարբեր երանգներով։ Վերջերս ավարտված նորաձեւության շաբաթների ամենատարածված գույնը վառ վարդագույնն էր։ Ու չնայած հաճախ վարդագույնին «վերեւից են նայում»՝ գտնելով, որ այն «թեթեւամիտ աղջիկների» գույնն է, սակայն նորաձեւության կերտողները համաձայն չեն դրա հետ։  

Երիտասարդ աղջիկը ցանկանում է դառնալ աշխարհի ամենագեր կինը /ֆոտո/

Տեխասի 27-ամյա բնակուհի Մոնիկա Ռայլին կշռում է 317 կիլոգրամ։ Սակայն նիհարելու փոխարեն նա ցանկանում է էլ ավելի գիրանալ՝ աղջկա նպատակը 450 կգ-ի հասնելն է։ Աղջիկն օրական 8 հազար կալորիա է ընդունում, իսկ նրան այդ հարցում աջակցում է նրա սիրելին, ով կարծում է, որ կինն ինչքան գեր լինի, այնքան ավելի սեքսուալ է։

Ում է պատկանում աշխարհի այս տարվա ամենագեղեցիկ դեմքը /ֆոտո/

22-ամյա Ալյոնա Ռաեւան Կրասնոյարսկից ամենամյա «Աշխարհի ամենագեղեցիկ դեմքը» մրցույթում հաղթող է ճանաչվել։ Մրցույթն անց է կացվել Մոնղոլիայում, դրան մասնակցել են 60 աղջիկներ՝ 60 երկրներից։ Երկրորդ տեղը գրավել է Զամբիայի ներկայացուցիչը, երրորդը՝ Ֆիլիպինների ներկայացուցիչը։

71-ամյա տղամարդն ամուսնացել է 114-ամյա սիրելիի հետ /ֆոտո/

Չինաստանում արտասովոր հարսանիք է տեղի ունեցել։ 71-ամյա տղամարդն ամուսնացել է իր 114-ամյա սիրելիի հետ։ Զույգը ծանոթացել է տարիներ առաջ՝ ծերանոցում։ Չենն ասում է, որ կնոջը սիրահարվել է առաջին հայացքից եւ հենց նրա հետ է ցանկանում իր մնացած օրերն անցկացնել։   Չենն ասում է, որ մի քանի անգամ ամուսնական առաջարկ է արել կնոջը, սակայն վերջինը մերժել […]

2 ամսական փոքրիկն աստղ է դարձել՝ մազերի պատճառով /ֆոտո, վիդեո/

Ջունիոր Կոկս Նունը չնայած դեռ երկու ամսական է, սակայն հասցրել է հայտնի դառնալ, այն էլ՝ իր մազերի պատճառով։ Նրա 32-ամյա մայրը՝ Չելսին, տղայի լուսանկարները տեղադրում է համացանցում, ինչի հետեւանքով էլ փոքրիկն իսկական աստղ է դարձել։ Չելսին պատմում է, որ ուր էլ գնան՝ իրենց անցորդները կանգնեցնում են, սիրում փոքրիկին, ապշում նրա տարօրինակ մազերի վրա։ Բժիշկներն էլ […]

Միլիոնատերը պատահաբար ամուսնացել է հարազատ թոռնուհու հետ

Տարեց միլիոնատերը պատահաբար ամուսնացել է իր 24-ամյա թոռնուհու հետ։ Հարսանիքից երեք ամիս հետո երիտասարդ կինը հետաքրքիր մանրամասներ է պարզել իր ընտանիքի մասին։ Լինելով իր նոր տանը՝ աղջիկը բացել է հին լուսանկարների ալբոմն ու այնտեղ հայտնաբերել հարազատ հորը։ Պարզվել է՝ իր պապիկը, ու միեւնույն ժամանակ ամուսինը, ժամանակին բաժանվել է կնոջից եւ այլեւս ընտանիքի հետ ոչ մի […]

Givenchy-ի նոր մոտիվները՝ նոր հավաքածուում /ֆոտոշարք/

Փարիզում ընթացող Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում իր նոր հավաքածուն ներկայացրեց Givenchy-ն։ Նոր հավաքածուում ներկայացվել են նոր մոտիվներ՝ 70-ականների ոճով։ Հայտնի բրենդը կրկին ցնցել է իր շքեղությամբ, յուրօրինակությամբ։  Հավաքածուում նաեւ աքսեսուարներ են ներկայացվել՝ բացառիկ քարերից վզնոցներ, յուրօրինակ պայուսակներ եւ այլն։

Փոքրիկ թագուհու դաժան սպանությունը․ այժմ նա կլիներ 26 տարեկան /ֆոտո/

20 տարի առաջ՝ Սուրբծննդյան գիշերը, 6 տարեկան Ջոն Բենետ Ռեմսիին մահացած հայտնաբերեցին սեփական տանը։ Աղջնակի մարդասպանին մինչ օրս չեն հայտնաբերել։ Այս տարվա նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Ով սպանեց Ջոն Բենետին» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը նվիրված է գեղեցկության փոքրիկ թագուհու հիշատակին․․․ Ջոն Բենետը Ամերիկայի աստղն էր, 6 տարեկանում նա բազմաթիվ գեղեցկության մրցույթներում էր հաղթել։ 1996 […]

Շքեղ հարսանիք․ հարսին ողողել են ոսկով ու 500 եվրոանոց թղթադրամներով /ֆոտո, վիդեո/

Վերջին օրերին համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը այս հարսանիքն է։ Անգամ Բրիտանիայի արքայական ընտանիքում նման շքեղ հարսանիք կարող էին անել ու չամաչել։ Այն կազմակերպել են Սլովակիաի Միխալվոցե քաղաքի գնչուները։ Հարսը հազար եվրոանոց զգեստով է եղել, հարսանիքին հայտնի երգիչներ են երգել։ 19-ամյա Եվայի եւ 20-ամյա Լուկաշի հարսանիքին ծախսել են 35 հազար եվրո, սական դրանից բացի՝ հարսի պարի […]

Վիրաբույժը սկսել է պարել վիրահատության թեժ պահին /ֆոտո, վիդեո/

Ամերիկացի պլաստիկ վիրաբույժ Դեւիդ Մադջանը Յութուբի աստղն է դարձել այն բանի համար, որ պարել է վիրահատության ընթացքում: Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, թե ինչպես է բժիշկը սկսում պարել վիրահատության ամենաթեժ պահին: Այժմ քննություն է սկսվել դեպքի առթիվ, բժիշկը կարող է զրկվել բժշկական իր լիցենզիայից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված