16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Երևանում է Մոսկվայի Շապիտո կրկեսը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նոր տարին Երևանում» տոնական միջոցառումների ծրագրի շրջանակում Մոսկվայի Շապիտո կրկեսը մայրաքաղաքում  հանդես է եկել ամանորյա առաջին ներկայացմամբ: Կոմիտասի անվան զբոսայգում տեղակայված կրկեսային վրանում հարյուրավոր փոքրիկներ հնարավորություն են ունեցել ոչ միայն տեսնելու վարժեցված կենդանիների մասնակցությամբ տարբեր համարներ, այլև դառնալու կրկեսային տոնի անմիջական մասնակիցը: Մոսկովյան կրկեսի երևանյան հյուրախաղերը նվիրվել են հայկական կրկեսային կոլեկտիվի ստեղծման […]

Dior-ի Սուրբ ծննդյան եղեւնին /ֆոտո/

Dior ֆրանսիական նորաձեւության տան դիզայներները Սուրբ Ծննդյան եղեւնի են  ստեղծել Փարիզի Plaza Athռnռe Hotel հյուրանոցի համար, luxurylaunches.com-ը: Ծաղի բարձրությունը հինգ մետր է, այն զբաղեցնելու է հյուրանոցի նախասրահի կենտրոնական մասը: Եղեւնին զարդարվելու է սպիտակ եւ ոսկեգույն բազմաթիվ փայլուն խաղալիքներով, որոնց միջեւ տեղ կգտնեն ընկերության հիմնադրի մեջբերումները: Դրա տակ կդնեն Baby Dior-ի թավշե արջեր:  

Բոլորին վստահում եմ միանգամից, մինչև մարդիկ չեն ապացուցում հակառակը. Իրինա Հարությունյան (ֆոտո)

Երգչուհի Իրինա Հարությունյանը մեկ տարվա ընդմիջումից հետո հանդես է գալիս նոր երգով ու տեսահոլովակով: Մեկ տարի առաջ երգչուհու «Անգիտակցաբար» կոչվող տեսահոլավակն էր հայտնվել էկրաններին: Henaran.am_ի թղթակիցը Իրինայի հետ զրուցել է երաժշտական այս նոր կատարման, ինչպես նաև այլ հարցերից:   -Ինչպե՞ս և ե՞րբ սկսվեց Ձեր երաժշտական կարիերան: -Իրականում երևի թե երաժշտական դպրոցից, խոռից եմ սկսել կարիերաս, […]

Հանուն նոր սիրո՝ 75-ամյա կինը նիհարել է 30 կգ-ով /ֆոտո/

Սերը հրաշքներ է գործում։ Նույնը տեղի է ունեցել 75-ամյա թոշակառու Սյուզի Սմիթի հետ։ Սյուզին բրիտանուհի է, մեկ տարի առաջ ծանոթացել է 85-ամյա Բերրի Ֆիլլիպի հետ՝ եկեղեցում եւ հասկացել, որ նա իր կյանքի մեծագույն սերն է։ Ու չնայած փոխադարձ սիրուն՝ Սյուզին որոշել է ավելի գեղեցկանալ սիրելիի աչքին ու սկսել է նիհարել։ 6 ամիս նա տքնաջան աշխատել […]

Ռուսաստանցի զույգն ամուսնացել է Հայաստանում՝ հայկական ավանդույթներով /վիդեո/

Ռյազանի բնակիչներ Սեմյոնն ու Իրինան որոշել են ամուսնանալ Հայաստանում՝ հայկական ավանդույթներով։ Ռուս զույգը հարսանիքի համար ընտրել է Երեւանը, հենց այստեղ են նրանք իրար հավերժ սիրո երդում տվել, իսկ հարսանիքը բացառիկ հետաքրքիր է անցել։ Մանրամասները՝ տեսանյութում

100 տարեկան երկվորյակների երկարակեցության գաղտնիքը /ֆոտո/

Բրիտանական Ստորպորտ-օն-Սովերն քաղաքից երկվորյակները այս տարի տոնել են ծննդյան 100-այակը։ Նրանք ասում են, որ իրենց երկարակեցության գաղտնիքը աշխատասիրությունն ու լավ սնունդն է։ Իռենն ու Ֆիլլիսը ծնվել են 25 րոպեի տարբերությամբ։ Ողջ կյանքում քույրերը միասին են եղել։ Բրիտանուհիները նույն դպրոցն են հաճախել, նույն վայրում են աշխատել ու միասին ապրել։ Այժմ նրանց խնամում է Իռենի 58-ամյա որդին՝ […]

Վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

Նոյեմբերի 15-ին, ժամը 04.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի բաց կոտրվածք, ծնոտի կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 56-ամյա քաղաքացուհի: Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ քաղաքացուհու որդին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, Գյումրիի Տերյան փողոցի թիվ 95/7 հասցեի դիմաց, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մորը […]

Տղան ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել կոկորդիլոսներով լի վանդակում /ֆոտո, վիդեո/

Կոկորդիլոսներ վարժեցնողն իր ընկերուհուն ամուսնական առաջարկ է արել կոկորդիլոսների պարկում՝ շոուի ժամանակ։ Բիլլին եւ Շիվոնը մտել են կոկորդիլոսներով լի վանդակը, որտեղ էլ տղան ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել։ Աղջիկը համաձայնվել է։

Օձի կտրված գլուխը կծել է տղամարդուն

Օրերս հրշեջ Կայլ Ուոթսոնը ԱՄՆ-ից կնոջ ու երեխաների հետ անտառ էր մեկնել՝ հանգստի։ Զբոսանքի ժամանակ նրա կինը կանգնել է օձի վրա, իսկ Կայլը, ապահովության համար, կտրել է օձի գլուխը։ Երբ նա փորձել է սողունի կտրված մարմինը վերցնել, օձի գլուխը շարժվել ու կծել է նրան։ Կայլը վատացել է, կորցրել գիտակցությունը, փրկարարները նրան ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել։ […]

Հաղորդավարը պատահաբար հանել է աստղի զգեստը /վիդեո/

Իսպանիայում թոք-շոուներից մեկի ժամանակ հաղորդավարը պատահաբար հանել է հրավիրված աստղի զգեստը։ 46-ամյա Յոլա Բերրոկալը խայտառակ է եղել ներկաների առաջ, երբ հաղորդավարի ձեռքի անհաջող շարժումից հետո կիսամերկ ներկայացել է բոլորին։ Տեղի ունեցածից անմիջապես հետո Իսպանիայում հայտնի դերասանուհին թողել ու հեռացել է հեռուստաընկերության տաղավարից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի