Անժելա Սարաֆյանը՝ Westworld-ի 2-րդ եթերաշրջանի թրեյլերում

YouTube-ի HBO ալիքում հրապարակվել է Westworld սերիալի նոր՝ երկրորդ եթերաշրջանի թրեյլերը, որում նկարահանվել է հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը։ Բացի նրանից, սերիալում նկարահանվել են էվան Ռեյչել Վուդը, Թանդի Նյուտոնը, էդ Հարիսը, Ջեֆրի Ռայթը եւ Ջեյմս Մարսդենը։ Նոր եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է ապրիլի 22-ին։