26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԴԵՄՔԵՐ

Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել ու գրել․ «Աշխարհն ունի հազարավոր պատկերներ. կարևորն այն է, թե մենք ինչպես ենք տեսնում անգամ «սովորական» թվացող երևույթները։ Չկա աշխարհում սովորական և ոչ մի բան։ Կյանքին պետք է լինել սիրահարված՝ գոնե մի քիչ, իսկ աշխարհին նայել Արտասովոր աչքով) »։

Մահացել է Դմիտրի Խվորոստովսկին

Մահացել է ռուս հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այս լուրն արդեն պաշտոնապես հաստատել է նրա ներկայացուցիչը։ Նա մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Լոնդոնում: Խվորոստովսկին 56 տարեկան էր։ Հայտնի է, որ 2014թ.-ի ամռանը տաղանդաշատ բարիտոնի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք: Բուժման կուրս անցնելուց հետո 2015թ.-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:  

American Music Awards-2017. աստղային լավագույն ու վատագույն կերպարները /ֆոտո/

Նախորդ գիշեր Լոս-Անջելեսում անցկացվել American Music Awards-2017 երաժշտական մրցանակաբաշխությունը, եւ այնտեղ հավաքվել էին բազմաթիվ հայտնի աստղեր։ Ահա թե ինչպիսի զգեստներ էին ընտրել նրանք կարմիր գործի համար։ Իսկ ում կերպարն էր ստացված, ումը՝ ոչ այնքան, կարող եք դատել ինքներդ։      

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը պսակադրվել են /ֆոտո, տեսանյութ/

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը պսակադրվել են: Եկեղեցում արարողությանը մասնակցել են նրանց երեխաները՝ Գարին եւ Ելիզավետան: Այդ մասին Ինստագրամի իր էջում տեղեկացրել է Գալկինը։ «Մեզ մոտ անչափ ուրախալի, պայծառ իրադարձություն է: Մենք ամուսնացանք»։ Պուգաչովան պսակադրության արարողությանը եղել է վարդագույն զգեստով եւ քողով։ Փոքրիկները ուշադիր հետեւել են,, թե ինչպես են պսակադրվում իրենց ծնողները։

Ինչպես է անցել Սերենա Ուիլիամսի եւ Ալեքսիս Օհանյանի հարսանիքը․ նոր լուսանկարներ

Նոյեմբերի 16-ին Նոր Օռլեանում տեղի է ունեցել հայտնի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսի ու հայազգի գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հարսանիքը։ Հարսանիքը բավական շքեղ է եղել, ինչի մասին վկայում են համացանցում հայտնված լուսանկարները։ Հյուրերի թվում բազմաթիվ աստղեր են եղել՝ Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Եվա Լանգորիան եւ այլոք։ Հարսանիքին ներկա է եղել նաեւ զույգի 2 ամսական դուստրը։  Սերենան հարսանիքի […]

Ովքեր են եղել Սերենա Ուիլիամսի եւ Ալեքսիս Օհանյանի հարսանիքի հյուրերը /ֆոտո/

Երեկ տեղի ունեցավ թենիսիստուհի Սերենա Ուիլիամսի եւ նրա հայազգի ամուսնու՝ գործարար Ալեքսիս Օհանյանի հարսանիքը։ Այն տեղի է ունեցել Նոր Օռլեանում, հարսանիքի թեմատիկան եղել է «Գեղեցկուհին եւ հրեշը», հյուրերին խնդրել են ինչ որ թեմատիկ բան կրել։ Հյուրերի թվում շատ են եղել աստղերը՝ Քիմ Քարդաշյանը, Եվա Լանգորիան, Բեյոնսեն, Սիարան եւ այլոք։ Լուսանկարիչներին չի հաջողվել լուսանկարել հարսին ու […]

Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաղթեմ. Միշա

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միշան հանդես է գալու «Բումերանգ» երգով, որով ցանկանում է բարություն տարածել աշխարհում: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Միշան  ասել  է, որ  ջանք  ու  եռանդ   չի   խնայի  իր  երկիրն   աշխարհին  արժանիորեն  ներկայացնելու  համար:   «Անելու   եմ  ամեն  ինչ,  որպեսզի  հաղթեմ»,-ընդգծել  է  Միշան: Փոքրիկ  երգչի   պրոդյուսեր   Լիրա  Քոչարյանն  էլ  ասել  է, որ  իրենք   այժմ    բեմական   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի