27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

«Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսված է. քվեարկե՛նք Միշայի օգտին

Նոյեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսվում է այսօր՝ նոյեմբերի 24-ին, www.junioreurovision.tv կայքում:  Քվեարկել ցանկացողները www.junioreurovision.tvկայքում պետք է դիտեն բոլոր երգերի կարճ տարբերակները և միայն դրանից հետո մուտք կունենան դեպի քվեարկության հարթակ։ Այնուհետև քվեարկողը հնարավորություն կունենա դիտելու ավելի երկար՝ մեկ րոպե տևողությամբ հատվածներ յուրաքանչյուր մասնակցի փորձից և նոր հնարավորություն […]

«Մանկական Եվրատեսիլ»-ի մեր մասնակցին պարային ֆլեշ մոբով աջակցություն են հայտնել

«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթին ընդառաջ, այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 միջնակարգ դպրոցի շուրջ 150 աշակերտների մասնակցությամբ կայացել է «Բարությունն ուժ է» խորագրով պարային ֆլեշ մոբ: Ֆլեշ մոբի մասնակիցները պարել են «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միքայել Գրիգորյանի (Միշա) «Բումերանգ» երգի ներքո՝ իրնեց աջակցությունը հայտնելով նրա հաղթանակին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի […]

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն 50 ֆուտբոլիստներին, որոնք հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կայքը տեղեկացնում է, որ ակումբից 4 ֆուտբոլիստ այդ ցանկում է, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ էր Եվրոպայի լիգայում»,- գրում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Դերասան Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին տեղեկացրել է նրա թատրոնի մամուլի խոսնակ Նատալյա Կորնեեւան։ Դերասանի ոտքերն են թուլացել։ «Դիաբետի ֆոնին նրա ոտքերը թուլացել են։ Մեր ռեժիսորը նրան հիվանդանոց է տեղափոխել։ Բժիշկները դեռ ոչինչ չեն ասում»,- ասել է մամուլի խոսնակը։      

Ժամանակը չի խնայում․ Նատալյա Օրեյրոն առանց դիմահարդարման լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոն տարիներ առաջ գեղեցկության չափանիշ էր համարվում։ Տարիները, սակայն, իրենց «սեւ գործն» անում են, եւ 40-ամյա Օրեյրոն այլեւս առաջվանը չէ։ Օրերս երգչուհին առանց դիմահարդարման սելֆիներ էր հրապարակել, որոնում երեւում էր, թե որքան է նա ծերացել։ Երկրպագուներն անգամ նրան խորհուրդ էին տվել պլաստիկ վիրաբույժի դիմել։

Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել ու գրել․ «Աշխարհն ունի հազարավոր պատկերներ. կարևորն այն է, թե մենք ինչպես ենք տեսնում անգամ «սովորական» թվացող երևույթները։ Չկա աշխարհում սովորական և ոչ մի բան։ Կյանքին պետք է լինել սիրահարված՝ գոնե մի քիչ, իսկ աշխարհին նայել Արտասովոր աչքով) »։

Մահացել է Դմիտրի Խվորոստովսկին

Մահացել է ռուս հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այս լուրն արդեն պաշտոնապես հաստատել է նրա ներկայացուցիչը։ Նա մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Լոնդոնում: Խվորոստովսկին 56 տարեկան էր։ Հայտնի է, որ 2014թ.-ի ամռանը տաղանդաշատ բարիտոնի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք: Բուժման կուրս անցնելուց հետո 2015թ.-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:  

American Music Awards-2017. աստղային լավագույն ու վատագույն կերպարները /ֆոտո/

Նախորդ գիշեր Լոս-Անջելեսում անցկացվել American Music Awards-2017 երաժշտական մրցանակաբաշխությունը, եւ այնտեղ հավաքվել էին բազմաթիվ հայտնի աստղեր։ Ահա թե ինչպիսի զգեստներ էին ընտրել նրանք կարմիր գործի համար։ Իսկ ում կերպարն էր ստացված, ումը՝ ոչ այնքան, կարող եք դատել ինքներդ։      

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը պսակադրվել են /ֆոտո, տեսանյութ/

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը պսակադրվել են: Եկեղեցում արարողությանը մասնակցել են նրանց երեխաները՝ Գարին եւ Ելիզավետան: Այդ մասին Ինստագրամի իր էջում տեղեկացրել է Գալկինը։ «Մեզ մոտ անչափ ուրախալի, պայծառ իրադարձություն է: Մենք ամուսնացանք»։ Պուգաչովան պսակադրության արարողությանը եղել է վարդագույն զգեստով եւ քողով։ Փոքրիկները ուշադիր հետեւել են,, թե ինչպես են պսակադրվում իրենց ծնողները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի