16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Այսպիսի Պուգաչովա դուք դեռ չեք տեսել

Վերջին ժամանակներում Ալլա Պուգաչովան ավելի շատ փորձարկումներ է անում ոճի մեջ և ապացուցում, որ տարիքը չի խոչընդոտում զգեստապահարանում վառ, համարձակ զգեստներ ունենալուն՝ գրում է interesnoznat.com-ը: Երկրպագուներից շատերը նշել են, որ 10-15 տարով երիտասարդ է երևում:

Նրա գաղտնիքը համբերությունն է

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարն արված է ծառերի ֆոնին: Իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից հաղորդավարուհին խոսելով բնության օրենքի մասին՝ կատարել է հետեւյալ գրառումը. «Ընդունեք բնության օրենքը, նրա գաղտնիքը՝ համբերությունն է»:

Երգչուհի Ռիհանայի «շոկային» խոստովանությունը

Համացանցում լուսանկարներ են հայնվել որտեղ Ռիհանան բարից դուրս է գալիս՝ բաժակը ձեռքին և հետ չի վերադառնում՝ գրում է telegraf.com.ua-ը:  «Դուք երբևէ գոնե թույլտվություն հարցրե՞լ եք իրենց բաժակով բարից դուրս գալու մասին»,- հարցրել է հաղորդավարը: Երգչուհին կատակով է արձագանքել հարցին: «Այ, այս մեկը ես վերադարձրել եմ»՝ թերթելով լուսանկարները՝ ասել է նա: Լուսանկարներից մեկում նույնիսկ երևում է, […]

«Եվրատեսիլ»-ի հաղթողը հետաքրքիր խոստովանությամբ է հանդես եկել

Իսրայելցի երգչուհի  Նետա Բարզիլայը խոսել է բեմում իր վարքագծի մասին, փոխանցում է Vladtime-ը։ «Եվրատեսիլ»-ի հաղթողը բացատրել է, որ շրջապատում իր արտաքին տեսքով միշտ վանել է բոլորին։ Նա հիշում է, թե ինչպես էր ժամանակին իր մենեջերն իրեն համոզում ուշադրություն դարձնել Ադելի կամ Արեթ Ֆրանկլինի ոճին։ Նրան առաջարկում էին կառուցվածքը թաքցնել մուգ երանգի հագուստների ներքո, իսկ բեմում […]

Շառլ Ազնավուրը չեղարկել է

Շառլ Ազնավուրը վանսվածքի պատճառով չեղարկել է  համերգային շրջագայությունը։ Ֆրանսահայ շանսոնյեն ուսոսկրի կրկնակի կոտրվածքի պատճառով մինչև աշուն բեմ չի բարձրանա։ Մայիսի կեսերին 94-ամյա Շառլ Ազնավուրը ընկել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանը՝ կոտրելով ձախ ուսոսկրը։ Ճապոնիայում և Ուզբեկստանում համերգները երգիչը միանգամից չեղարկեց։ Ենթադրվում էր, որ Ազնավուրը հունիսի 30-ին համերգային շրջագայությունը կվերսկսի Լոնդոնում, սակայն բժիշկները նրան խորհուրդ […]

Մոնիկա Բելուչին` տղամարդու կոստյումով

Անզուգական Մոնիկա Բելուչին այն փոքրաթիվ կանանցից է, ովքեր հարթակ են բարձրացել Dolce & Gabbanaի-ի տղամարդու հագուստի ցուցադրության ժամանակ՝ գրում է dress-code-ը: 53-ամյա իտալուհին չափազանց հմայիչ տեսք է ունեցել տղամարդու սև կոստյումով և սպիտակ վերնաշապիկով: Միակ բանը, որ վերաբերել է կանացի զգեստապահարանին, բարձրակրունկ կոշիկներն են եղել, որոնք ավելի են ընդգծել դերասանուհու հմայքը և գրավչությունը:

Քիմ Քարդաշյանին քննադատել են

Քիմ Քարդաշյանը հայտնի էր իր երկար և ուղիղ մազերով։ Սակայն վերջերս լրագրողները լուսանկարել են Քիմ Քարդաշյանին և նրա հնգամյա դստերը՝ Նորթին։ Քիմի երկրպագուները քննադատել են նրան՝ Նորթի ուղիղ մազերի համար։ Երկրպագուներից շատերը զայրացել են, քանի որ դստեր գանգուրներն ուղիղացնելու նպատակով հատուկ սարքեր են գործածվել, որոնց համար Նորթը դեռ փոքրիկ է։

Մեգան Մարքլը նորություն ունի. ԶԼՄ–ներ

Հայտնի է, որ 36-ամյա Մեգան Մարքլը և 33-ամյա արքայազն Հարին գինեկոլոգի են այցելել,– հաղորդում է US Weekly-ն։ Մասնագետները դքսուհու համար հատուկ սննդակարգ են մշակել և վարժություններ, որոնք կօգնեն նրան հնարավորինս շուտ հղիանալ։ «Հարին և Մեգանը ուզում են հնարավորինս շուտ երեխա ունենալ, նրանք երկուսն էլ գիտակցում են, որ ամեն տարի ավելի դժվար է լինելու Մեգանի համար […]

Եղիսաբեթ II-ն արքայազն Հարիին ստիպել է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը արքայազն Հարիին և Մեգան Մարքլին ստիպել է ամուսնական պայմանագիր ստորագրել՝ իր օրհնության փոխարեն, փոխանցում է Viva-ն։ Լրագրողները պարզել են, որ հարսանիքից կարճ ժամանակ առաջ Եղիսաբեթ II-ը զույգին ստիպել է ամուսնական պայմանագիր ստորագրել։ Փաստաթղթում առկա կետերից մեկի համաձայն՝ եթե ամուսինները երեխաներ չունենան ապահարզանի դեպքում Մարքլը դատարկաձեռն կմնա: Եթե Հարին հրաժարվեր ստորագրել […]

Քիմ Քարդաշյանը` ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Հոլիվուդյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը չի բացառել մի օր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը, այս մասին Քարդաշյանը խոսել է CNN-ի «The Van Jones Show»-ի ժամանակ: «Երբեք մի ասա երբեք: Սակայն դա չի նշանակում, որ Քիմն արդեն պատրաստվում է առաջադրվել: Այս պահին ես նման մտադրություն չունեմ»,- ասել է Քարդաշյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի