10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԴԵՄՔԵՐ

2 տարեկան երեխայի լավագույն ընկերներն օձերն են /ֆոտո/

Ավստրալիայում գտնվող վայրի բնության այգու սեփականատիրոջ 2 տարեկան որդի Չառլի Փարքերն ապշեցրել է մասնագետներին հսկա սողունների հետ վարվելու իր եզակի ունակությամբ: Տղայի հայրը պատմել է, որ դա իրենց մոտ ցեղական գիծ է: Չառլին դեռ քայլելիս չի եղել, երբ հայրը նրան ծանոթացրել է իր լավագույն ընկերների` օձերի հետ: Չնայած որ տղան գրեթե ծնված օրվանից շփվել է […]

Ստալոնեի 90-ամյա մայրը շոկի է ենթարկել հանրությանը

Դերասանուհի, աստղագետ եւ հոլիիվուդյան աստղ Սիլվեսթեր Ստալոնեի մայրը` Ջեքին, բառացիորեն շոկի է ենթարկել բոլոր նրանց, ովքեր ներկա են գտնվել “Անդիմադրելիները-2” ֆիլմի պրեմիերային: 90-ամյա  կինն ակնհայտորեն չափն անցել է` վստահելով պլաստիկ վիրաբուժությանը: Պրեմերիային ներկա են եղել այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են չծերացող Չակ Նորիսը, “տերմինատոր” Առնոլդ Շվարցենեգերը, հավերժ երիտասարդ Ժան-Կլոդ վան Դամը եւ այլ հայտնի դեմքեր, […]

Վերաքննիչը այսօր կքննի Օսկանյանի բողոքը

Այսօր  վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննվի Վարդան Օսկանյանի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից:

Ռեկորդ. մոլորակի ամենափոքր քույր եւ եղբայրը /ֆոտո/

Բրիջիդ եւ Բրեդլի Ջորդանները ԱՄՆ-ի Իլինոյս նահանգից պաշտոնապես գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենափոքր քույր եւ եղբայր: ԱՄՆ-ում ավելի քան 200 հազար մարդ է տառապում  հազվագյուտ հիվանդությունից, որը դրսեւորվում է կմախքի եւ ուղեղի աննորմալ զարգացմամբ: Հենց այդ հիվանդության պատճառով էլ քույր եւ եղբայր Ջորդանների աճը կանգ է առել: 23-ամյա Բրիջիդի հասակը 68 սմ է: […]

Մետրոյով երթեւեկող աստղերը /ֆոտո/

Հոլիվուդի հայտնի “բնակիչները”, ովքեր միլիոններ են ստանում իրենց աշխատանքի դիմաց, հիմնականում սովոր են երթեւեկել շքեղ մեքենաներով, սակայն նույնիսկ նրանք են երբեմն կողպում իրենց շքեղ մեքենաներն ավտոտնակներում եւ իջնում գետնի տակ` պարզապես  զգալու մետրոյով երթեւեկելու հաճույքը եւ արկածախնդրությունը: Ինչու չէ նաեւ  էժան երթեւեկության համար: Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել բազմաթիվ հայտնի դեմքերի մետրոյի վագոններում նստած կամ գնացքի […]

9 սմ-անոց տզրուկը 3 շաբաթ ապրել է տղամարդու կոկորդում

Վիետնամի 31-ամյա մի բնակչի օրգանիզմ ձկնորսության ժամանակ տզրուկ է ներխուժել: Տղամարդը շնչահեղձ է եղել եւ արնահոսել 20 օր շարունակ: Այդ օրերի ընթացքում կոկորդի ցավից տառապելուց հետո միայն նա դիմել է բժիշկների օգնությանը: Տղամարդուն հետազոտելուց հետո բժիշկները պարզել են, որ նրա կոկորդում 9 սմ-անոց տզրուկ կա: Ձկնորսը զարմացած բժիշկներին պատմել է, որ մոտ 3 շաբաթ առաջ […]

Երիտասարդն ինքն իրեն “առաքել է” ընկերուհուն

Չինաստանի կենտրոնական մասում բնակվող Հու Սեն անունով երիտասարդն ինքն իրեն փոստով ուղարկել է սիրելի աղջկան` Լի Վանին` փորձելով նրան անակնկալ մատուցել: Նա իրեն “փաթեթավորել” է մեծ ստվարաթղթե տուփի մեջ եւ խնդրել փոստի աշխատակցին այն ուղարկել ընկերուհու գրասենյակի հասցեով: Սակայն  փոստային բաժանմունքում ինչ-որ բան շփոթել են եւ “ծանրոցը” կես ժամվա փոխարեն աղջկան է հասել 3 ժամ […]

Յուրա Մովսիսյանը` լավագույն ֆուտբոլիստ

Ռուսաստանի առաջնության օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Յուրա Մովսիսյանը` ըստ ռուսական Championat.com կայքի: Կայքը հարցում է անցկացրել ֆուտբոլային հայտնի մասնագետների, լրագրողների շրջանում, ովքեր իրենց ձայնը տալիս են 3 լավագույն ֆուտբոլիստներին: Օգոստոսին ամենաշատ միավորը` 18 վաստակել է “Կրասնոդար”-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Երկրորդը “Զենիթ”-ի  հարձակվող Ալեքսանդր Կերժակովն է: Եռյակը ավարտում է Ռոման Երյոմենկոն` […]

Սկանդալ. միանգամից 2 կնոջ հետ

Կաթոլիկ Բրազիլիայում մեծ աղմուկ է բարձրացրել նոտարի կողմից թույլատրված  որոշումը, ըստ որի տղամարդը  ամուսնացել է միանգամից 2 կնոջ հետ, որոնց հետ ապրում է ավելի քան 3 տարի որպես մեկ ընտանիք: Կին իրավաբանը, ով  օրինականացրել է բազմակնությունը, համարում է, որ բրազիլական օրենքներով այն չի արգելվում, սակայն մյուս իրավաբաններն այն աբսուրդ են համարում եւ հույս են հայտնել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի