07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

2013-ի գլխավոր հարսանիքները /ֆոտոշարք/

Tatler ամսագիրը ներկայացրել է 2013թ. գլխավոր հարսանիքները՝ հոլիվուդյան աստղերի, թագավորական ընտանիքների անդամների, ինչպես նաև ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:   Ամսագիրը տարվա ամենաանսպասելի հարսանիքը համարել է հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի ու Մաքսիմ Վիտորգանի պսակադրությունը: Ամենաաղմկահարույցը համարվել է գործարար Շոն Փարքերի հեքիաթային հարսանիքը, որի համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ:

Հայտնիները` ամանորյա տրամադրությամբ /ֆոտոշարք/

Հայտնի ու սիրված աստղերի համար Ամանորը եւս սպասված ու սիրելի տոն է: Նրանք սպասում են ու պատրաստվում Ամանորին: Ներկայացնում ենք հայտնի աստղերի լուսանկարները` ամանորյա գլխարկներով: Նրանց թվում են Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Փերիս Հիլտոնը եւ այլոք:

Հազիվ մեր գյուղից գազելը նստել ենք, եկել ենք քաղաք. քաղաքականությունն ու Ռոլանդը

”Մենք շոու բիզնեսի ներկայացուցի՞չ, մենք հազիվ մեր գյուղից գազելը նստել ենք, եկել ենք քաղաք”,-ասաց ”Ռենկառնացիա” խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը, երբ փորձում էինք իմանալ, թե ինչու շոու բիզնեսի ներկայացուիչները չեն մասնակցում տարբեր ակցիաների: ”Քաղաքականությունը փողի պես բան է, միշտ ցավ է պատճառում մարդկանց”,-ասաց նա: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

Երգչուհու ելույթը սարսափելի ավարտ է ունեցել

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Վիկտորիա Դայնեկոն պատրաստվել է ելույթ ունենալ ռուսական ակումբներից մեկում: Սակայն ելույթից արաջ նրա հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել. երգչուհին հոսանքահարվել է: Վիկտորիան ցանկացել է ուժեղացնել լույսը, որպեսզի դիմահարդարվի, դիպել է լուսամփոփին եւ ուժեղ հոսանքահարվել: Նրան անմիջապես տեղափոպել են հիվանդանոց, համերգն էլ հետաձգվել է: Այս պահին երգչուհու կյանքին վտանգ չի սպառնում:

Բրիտնի Սփիրսը հեռանում է բեմից

Ամերիկացի փոփ-աստղ Բրիտնի Սփիրսը, ով պատրաստվում էր շքեղ շոուի Լաս-Վեգասում, կարծես թե փոխել է մտադրությունը: Բրիտնին պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ շոու-բիզնեսից: Բրիտնին պատրաստվում է ամուսնանալ իր սիրելիի` Դեւիդ Լուկադոյի հետ եւ ցանկանում է վիրվել ամուսնուն եւ երեխաներին:  

Ինչ է մտածում Լիլուն /վիդեո/

”Տրված աշխատավարձն այնքան էլ շատ չի, որ մի հատ էլ պահումներ անեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Լիլուն` խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ու դրա դեմ կատարվող ակիցների մասին: Երգչուհին չի ցանկանում միջամտել քաղաքական գործիչների գործերին, սակայն վստահ է` լավ կլինի թեթևացնեն քաղաքացիների հոգսերը: Մանրամասները` տեսանյութում:

Ձյունանուշիկ առանց զգեստի. Ռիհաննան մերկացել է ամանորյա երեկույթի ժամանակ /ֆոտո/

Ամանորին եւ Սուրբ ծննդյան արարողություններին աստղերը ձգտում են բոլորին զարմացնել իրենց հանդերձանքով: Եվ մինչ Լեդի Գագան տոնածառը գլխին է ման գալիս, Ռիհաննան էլ որոշել է Ամանորի կապակցությամբ մերկանալ: Ռիհաննան որոշել է Սուրբ ծնունդը ակումբում նշել, որտեղ ներկայացել է ձյունանուշի վերնազգեստով: Իսկ երբ այն հանել է, մնացել է թափանցիկ գիշերազգեստով:

Հայտնի երգչուհին մատուցողին աթոռով ծեծել է

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Եվա Պոլնան մոսկովյան գիշերային ակումբներից մեկում կռիվ է սարքել այն բանից հետո, երբ նրան վիրավորել է մատուցողը: Ըստ լուերի` մատուցողն իբր ծաղրել է երգչուհու կազմվածքը, ինչից բարկացած Եվան վերցրել է աթոռն ու դրանով ծեծել մատուցողին: Պոլնայի ոճաբանը պատմել է այս միջադեպի մասին` ասելով, որ երգչուհին խմած է եղել եւ նույնիսկ ոտքի […]

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է մարմինը բիկինիով /ֆոտո/

Քիմ Քարդաշյանն ամենուր հպարտորեն հայտարարում է, որ աղջկա ծնվելուց հետո իրեն հաջողվել է հրաշալի կերպով վերադարձնել նախկին կառուցվածքը: Եւ որպեսզի վերջ դնի այն խոսակցություններին, թե իբր Քարդաշյանը չի նիհարել եւ լուսանկարները ֆոտոշոփի արդյունք են, նա լուսանկար է հրապարակել բիկինոիով, որտեղ ցուցադրել է իր հրաշալի մարմինը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի