Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել

Բունդեսլիգայի պաշտոնական կայքն ամփոփել է 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները: Քվեարկած երկրպագուների մեծամասնությունը` 74 տոկոսը իրենց ձայնը տվել են Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, փոխանցում է armfootball.com-ը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Վոլֆսբուրգի» դեմ խաղում (2-1) դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ դորտմունդյան ակումբը հաղթանակ կորզեց մրցավարի ավելացրած վերջին րոպեին: Նշենք, որ երկրորդ տեղը […]