«Սպիտակցի Հայկոյով տիրենք աշխարհին»
Չնայած չեմ լսում Սպիտակցի Հայկոյին կամ Սուպեր Սաքոյին, բայց իրենց համատեղ երգին մասնագիտական տեսանկյունից մոտենում եմ խիստ դրական։ Ինչպես գիտենք, երգը դարձել է հիթ Թուրքիայում, արաբական մի շարք երկրներում, իսկ այս երևույթը մասնագիտական գրականությունում հայտնի է որպես «փափուկ ուժ», երբ քո երկրի համաշխարհային ազդեցությունը կամ միջազգային կշիռը բարձրացնում ես մշակույթի, հոգևոր արժեքների, ոչ նյութական գործոնների […]