30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շատ հուզված էի․ հայ մասնակիցը հաղթել է «Սլավյանսկի բազար» մրցույթում

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցած «Սլավյանսկի բազար» միջազգային երգի մանկական 15-րդ մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Էրիկ Մկրտչյանը։

Նշենք, որ այս տարի մրցույթում հաղթանակի համար պայքարում էին 21 երկրներից ժամանած մասնակիցներ։ 11-ամյա Էրիկը մրցույթին կատարել է «Հայրենիք» և This is a Man’s World երգերը։

Այսօր Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Էրիկը նշեց, որ հպարտ է իր հաղթանակով։ Նա նշեց նաեւ, որ մրցույթի ընթացքում շատ հուզված էր։

Ասուլիսին ներկա մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար, երգիչ Վրեժ Կիրակոսյանը ասաց, որ նախքան մրցույթի մեկնարկը՝ իրենք 6 ամիս աշխատել են Էրիկի հետ միասին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ