14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին. Մալենան վերադարձել է հայրենիք

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք: Հաղթանակած երգչուհուն և մեր պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում «Քամի-քամի» երգի հնչյունների ներքո ծաղիկներով ու նվերներով դիմավորել են Մալենայի հարազատները, երկրպագուներն ու նրա հաղթանակը կիսել ցանկացող բազմաթիվ մարդիկ՝ վանկարկելով «Հայաստան-Հայաստան»: Լրագրողների հետ զրույցում […]

Սիրում և կարոտում ենք քեզ, Արի. ծնունդդ շնորհավոր. Լևոն Արոնյան (Տեսանյութ)

Այսօր գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հանգուցյալ կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրն է։ Արոնյանն իր էջում կիսվել է տեսահոլովակով ու նշել՝ կարոտում է Արիին։ «Սիրելի Արի, 7 տարի առաջ ես այս տեսահոլովակը որպես նվեր պատրաստեցի քեզ համար։ Սա մի քանի տոների հիշողություն է, որոնք մենք անցկացրել ենք միասին: Մենք միշտ միասին ենք անցկացրել քո ծննդյան օրը՝ […]

Արսեն Սաֆարյան – Դու գնացիր կռիվ, տղես․ տեսահոլովակում նկարահանվել են անմահ հերոսների ծնողները

Երգիչ Արսեն Սաֆարյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նվիրված է քառասունչորսօրյա պատերազմում զոհված Հայկազ Հարությունյանի հիշատակին: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը  Րաֆֆի Ալթունյանն է: Տեսահոլովի ռեժիսորը Վազգեն Ծատինյան է: Տեսահոլովակում նկարահանվել են պատերազմում զոհված անմահ հերոսների ծնողները:

Մահացել է Նիկոլայ Արությունովը

Վաթսուներեք տարեկանում մահացել է երգիչ Նիկոլայ Արությունովը: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստին»: Նիկոլայ Արությունովը (Տեր-Հարությունյան) ծնվել է Մոսկվայում: Հայոց ցեղասպանությունից հետո Տեր-Հարությունյանների ամբողջ գերդաստանից կենդանի է մնացել միայն Նիկոլայի պապը՝ Նժդեհը, որը բնակություն է հաստատել Մոսկվայում: Նիկոլայ Արությունովը հայտնի երգիչ, երգահան է, որը պատկանում է աշխարհի հանճարեղ հայերի թվին՝ ըստ «Զարմանահրաշ ազգ հրաշքների աշխարհից» […]

Ու այսքանից հետո դու դեռ ասում ես, որ քեզ հետ ապագա կա՞. Սարգիս Գրիգորյանը՝ Փաշինյանին

Դերասան Սարգիս Գրիգորյանն իր ինստագրամյան էջում գրել է. Քանի դեռ ուշ չի… Ատում եմ քո անտանելի աղմուկը, որ քաոս, թշնամանք, վիրավորանք, մահ ու սարսափ բերեց մեր երկրին: Զզվում եմ քո փողոցային ժառգոնով անվերջ անցյալը հիշեցնող էժան ճառերից, որ թշնամուն թողած հային հանեց հայի դեմ: Խելագարվում եմ քո ցինիզմի աստիճանից, երբ սևազգեստ մայրերին տրորելով այցելում էիր եռաբլուր ու […]

«Մեղադրել եմ օտարներին իմ նեղ անձնական դժբախտությունների մեջ նեղացել եմ հարազատ մարդկանցից, ընկերներից, պետությունից, բախտից ու Աստծուց»․ Մարջան Ավետիսյանի անկեղծ գրառումը

«Իշխանություն» ֆիլմի մասին լսեցի ու կարդացի բազմաթիվ վերլուծություններ: Շնորհակալ եմ բոլորին անդրադարձի, ջերմ խոսքերի ու անկեղծ վերլուծությունների համար:   Ինքս ինձ երբեք չեմ համարել տաղանդավոր կամ ամենալավ դերասանուհի (հիմա էլ նույն կարծիքին եմ): Հանրային մարդ դառնալու նպատակներ չեմ փայփայել, ընդամենը, ուզել եմ թատրոնում լինել: Թատրոնն ինձ հետ միշտ եղել է անկեղծ, երբեք զուր հույսեր չի […]

«Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, կթքեի նրա երեսին»․ թուրք բասկետբոլիստը՝ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ «Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն լրագրողը, ով դեմ […]

«Անիծեմ էն օրը, որ դու ծախել ես քեզ, «հաղթելու ես» քարոզել ու լացացրել ես մեզ․ Հրագը՝ Փաշինյան Նիկոլին /Տեսանյութ/

«Անիծեմ էն օրը, որ դու ծախել ես քեզ, «հաղթելու ես» քարոզել ու լացացրել ես մեզ: Ու էս էլ քիչ ա չեք հեռանում, վերքերը ավելի ու ավելի եք խորացնում». Նիկոլ Փաշինյանից հիասթափվել է անգամ Հրագը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի