Ու այսքանից հետո դու դեռ ասում ես, որ քեզ հետ ապագա կա՞. Սարգիս Գրիգորյանը՝ Փաշինյանին

Դերասան Սարգիս Գրիգորյանն իր ինստագրամյան էջում գրել է.
Քանի դեռ ուշ չի…
Ատում եմ քո անտանելի աղմուկը, որ քաոս, թշնամանք, վիրավորանք, մահ ու սարսափ բերեց մեր երկրին:
Զզվում եմ քո փողոցային ժառգոնով անվերջ անցյալը հիշեցնող էժան ճառերից, որ թշնամուն թողած հային հանեց հայի դեմ:
Խելագարվում եմ քո ցինիզմի աստիճանից, երբ սևազգեստ մայրերին տրորելով այցելում էիր եռաբլուր ու առանց ամաչել խոնարհվում տղերքի շիրիմներին:
Ապշում եմ քո իշխանատենչ մղումներից, որ դասում ես արժանսպատվությունիցդ ու ինքնասիրությունիցդ վեր` հաշվի չառնեով թե բարևիդ ինչ պատասխան են տալիս նույն քեզ ընտրողները:
Վախենում եմ, քո սխալներից, որ ամեն անգամ սոց. ցանցեր մտնելուց ինձ ստիպում են խաչակնքվել, քանզի համոզված չեմ թե մի սարսափելի նորություն տակն ու վրա չի անի հոգիս:
Վերաժևորում եմ, քո բոլոր ճառերը, որոնք ազգային գաղափարախոսության` մեր գենետիկ կոդի հետ ոչ մի կապ չեն ունեցել երբեք, քո բոլոր հիստերիկ ելույթները ստամոքսի մակարդակից վերև չեն եղել` կերել են, թալանել են, հարստացել են:Ստամոքս ու միայն ստամոքս:
Հիանում եմ քո կործանարար պրոֆեսիոնալիզմով` 3 տարում այսքան վնաս տալ սեփական երկրին` նույնիսկ թշնամին է ապշած: Մտածում եմ, իսկ գուցե թշնամին քեզ համար մենք ենք:
Սարսափում եմ, քո «հաղթանակներից», որ դեպի մայրամուտ կտանեն էս մի բուռ շիվարած ու քո ձեռքը խելագարության ու մոլորության սարդոստայնը ընկած ազգին:
Ու այսքանից հետո դու դեռ ասում ես, որ քեզ հետ ապագա կա՞…
Հ.Գ. Ես աղոթում եմ ու ամեն օր Աստծուն խնդրում որ ների ինձ, քեզ` հրեշիդ ժամանակին հավատալու համար: Այո սխալվեցի, սխալվեցինք, բայց դեռ կարող ենք մեր ողբերգական սխալն ուղղել, քանի դեռ մի փոքր հույս կա ու ճակատագրական չի դարձել վաղվա օրը:
Մտածեք, հայեր ջան խնդրում եմ, ոչ թե ժողովուրդ, այլ հայեր, ընտրելուց առաջ մի լավ մտածեք:
Սա մեր վերջին հնարավորությունն է գուցե` պետություն կառուցելու, արժանապատվությունը վերականգնելու և իրար նորից հարգելու: