Հայազգի հայտնի երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը, որը շաբաթվա սկզբին այցելել էր Հայաստան՝ այստեղի հանրահավաքներին միանալու եւ Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով, Facebook-ի իր էջում կրկին անդրադարձել է ՀՀ վարչապետի հետ իր հանդիպմանն ու հայ ժողովրդի շարժմանը: «Հավատացեք, երբ ասում եմ, որ հրաշալի բաներ են տեղի ունենալու եւ արդեն տեղի ունենում Հայաստանում: Այս հեղափոխությունը […]
Գոռ Հակոբյանն այսօր առավոտյան մեկնել է Լոս Անջելես: «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասանն օդանավակայանում հանդիպել է հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Գոռը լուսանկարվել է երաժիշտի հետ եւ այն տեղադրել Instagram-ի իր էջում: «Թանկյանի հետ նույն ռեյսով ենք»,-նկարը մակագրել է նա:
Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանն այսօր հայր է դարձել: Ֆելիքսի ու նրա կնոջ՝ Գոհար Պարուրյանի առաջնեկը տղա է: Ծնողները զավակին կոչել են հայրիկի անունով: «Ֆելիքս Լույս Խաչատրյան Պարուրյան կրտսեր. 3 կգ. 399 գ. 50 սմ»,-Facebook-ում գրել է հաղորդավարը, որի էջն արդեն ողողված է շնորհավորանքներով:
Ես Հայկ Մարությանին պաշտում եմ, ինքը էն լավագույնն ա, ինչ եղել ա երբևէ հայկական կինոյում: Հիմա նույնիսկ էս վերաբերմունքս հաշվի առնելով՝ մեկդ, խնդրում եմ, բացատրեք, թե ինչ տրամաբանությամբ ա էդ հրաշալի մարդը անընդհատ Նիկոլի կողքին: Վահագն Թեւոսյան
Roshen ընկերության ներկայացուցիչը պատմել է, թե ինչպես են շոկոլադ պատրաստում, ինչից է կախված դրա համը։
Խորը դեկոլտե, ռոմանտիկ քող, էլեգանտ կտորներ, այս տարվա հարսանեկան զգեստները շլացնում են իրենց գեղեցկությամբ։ Խորը դեկոլտե Այս տարի խիստ նորաձեւ են խորը դեկոլտե ունեցող զգեստները։ Նման ոճը կսազի հատկապես նիհար եւ բարձրահասակ հարսնացուներին՝ ընդգծելով նրանց վիզը, գեղեցիկ կազմվածքը։ Երկար քող Այս տարի նորաձեւ են նաեւ երկար քողերը՝ մինչեւ հատակ հասնող։ Բաց ուսեր Այս տարվա հարսանեկան […]
Դերասանուհի Օլյա Հակոբյանը, պարզվում է, երբեք չի երազել դերասանուհի դառնալ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում սովորելու որոշումն էլ կայացրել է միանգամից, անսպասելիորեն: Այս և նմանատիպ այլ հետաքրքիր հարցերի մասին Henaran.am-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ: -Օլյա՛, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք դերասանուհի դառնալ: Արդյո՞ք մանկուց երազել եք դերասանուհի դառնալու մասին: -Միգուցե տարօրինակ թվա, բայց երբևէ […]
Ժամանակին այս լուսանկարը «պայթեցրեց» համացանցը։ Հազարավոր մարդիկ հուզվում էին՝ դիտելով այն։ Երկվորյակ փոքրիկները լույս աշխարհ էին եկել կեսարյան հատման միջոցով՝ իրար ձեռք բռնած։ Այս պատմությունը նաեւ հետաքրքիր շարունակություն է ունեցել։ Ջեննա եւ Ջիլիան Տիստլեուեյթները նույն պարկիկում էին, իրար ձեռք բռնած։ Նման դեպք հանդիպում է ծնվող 10 հազար երկվորյակներից մեկ անգամ։ Այժմ, երկու տարի անց, […]
Չինաստանում արտասովոր հարսանիք է տեղի ունեցել։ Փեսան ներկայացել է հարսանեկան զգեստով, հարսը՝ կոստյումով։ Ինչպես պարզվել է, փեսան որոշել է հարսի զգեստ կրել, քանի որ հարսնացուն վախենում էր գեր երեւալ ու չէր ցանկանում հարսի զգեստ կրել։ Փեսան նշել է, որ իր այդ քայլից հետո սիրելին ավելի ինքնավստահ է դարձել։

































