16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Ինչ էին, ինչ դարձան. Լիլիթ Հովհաննիսյան /ֆոտո/

FashionYan-ը շարունակում է իր ”Ինչ էին, ինչ դարձան”՝ աստղային անհավանական կերպարանափոխությունների շարքը: Այս անգամ անդրադարձ է կատարվում հայ երգարվեստին ու նրա թերևս ամենավառ, ամենասկանդալային ու քննարկվող ներկայացուցչին՝ Լիլիթ Հովհաննիսյանին: Ի՞նչ է քո մտքին առաջինը գալիս, երբ լսում ես Լիլիթ Հովհաննիսյան անունը: Օպտիկական փոքրիկ ակնոցով, ճակատի մասում միշտ ուռացրած մազերով, ամաչկոտ աղջիկ. ահա, թե ինչպիսին էր […]

Քիմ Քարդաշյանը չի կարողանում նիհարել /ֆոտո/

Ծննդաբերությունից հետո երկար ժամանակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը չէր մասնակցում երեկույթների: Պատճառն այն է, որ Քիմը հղիության ընթացքում բավական գիրացել է եւ չի կարողանում նիհարել: Վերջերս պապարացիները Քիմին վերջապես նկարել են “Քարդաշյանների ընտանիքը” ռեալիթի շոուի նկարահանումներին գնալիս: Քիմը թեեւ ոճը փոխել է` թե մազերը, թե հագուստը, սակայն այնուամենայիվ հաղորդավարուհու ավելորդ կիլոգրամները դեռեւս չեն շտապում հեռանալ:

38-ամյա բրիտանուհին սպասում է 17-րդ երեխային /ֆոտո/

38-ամյա բրիտանուհի Սյու Ռեդֆորդը եւ նրա խոհարար ամուսինը, ովքեր 7 դուստր եւ 9 որդի ունեն, եւս մեկ երեխայի են սպասում:  Սյուն առաջին երեխային ունեցել է 14 տարեկանում: Այժմ տղան 24 տարեկան է: Իսկ նրա ամենափոքր երեխան 11 ամսական է: Անցյալ տարի զույգն արդեն տատիկ ու պապիկ է դարձել:  Ընտանիքն ապրում է մի տան մեջ, որտեղ […]

Ռիչարդ Գիրը բաժանվում է կնոջից

64-ամյա հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը բաժանվում է իր 52-ամյա կնոջից` Կերի Լոուելից: Ամուսինները իրար հետ ապրել են 11 տարի եւ հանկարծ որոշել են բաժանվել: Պաշտոնական պատճառը բաժանման չի ասվում, սակայն դժվար չէ գլխի ընկնել, որ ամուսինները շատ տարբեր կենսակերպ էին վարում: Գիրը վերջերս բուդդիստ է դարձել, նախընտրում է հանգիստ կյանքը, մարդաշատ վայրեր չի հաճախում, մինչդեռ […]

Հարսանիքի արժեքը` 1.5 դոլար

Շոտլանդիայի Ինվերնես նավահանգստային քաղաքի բնակիչներ Ջորջինա Պորտեուսը եւ Սիդ Ինեսը իրենց հարսանիքին պատրաստվելիս փորձել են հնարավորինս խուսափել ծախսերից: Զույգին օգնության են հասել հարսի մայրը եւ մորաքույրը, ովքեր կատարել են հարսանիքի նկարահանումը, պատրաստել են հարսանեկան տորթը: Իսկ ամուսնական մատանիները հարսնացուն պատրաստել է եղջերուի եղջյուրներից, որոնք գտել է իր այգում: Հարսնացուի հայրն ապահովել է երաժշտությունը: Հարսն ու […]

Մոդայի շաբաթ Միլանում. կրկին անբռնազբոսիկ ռետրոն /ֆոտո/

Ինչպես հայտնի է, իտալական Մոդայի շաբաթից, ինչպես իտալական կերակուրից, միշտ գիտես` ինչ ակնկալել: Մոդայի տները, ովքեր այստեղ ցուցադրություն են կազմակերպում, ունեն իրենց պատմությունը, ավանդույթները: Դա արտացոլվում է նրանց ձեւերի, նախշերի, ընդհանուր էսթետիկայի վրա: Ինչպես ասում են` ստացեք այն, ինչ պատվիրել եք:  Բազմաթիվ մոդայի տներ ներկայացրել էին իրենց հավաքածուները: Պրադան, օրինակ, կանացիության փոխարեն ներկայացրել էր զինվորական […]

Բեռլուսկոնին սարսափից 11 կիլոգրամ նիհարել է

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատմել է, որ դատական լսումների պատճառով չի քնել արդեն 55 օր եւ նիհարել է 11 կիլոգրամով, փոխանցում է Газета.Ru–ն: “Սրանք իմ կյանքի ամենասարսափելի օրերն են։ Ինձ ցանկանում են մեղադրել ամոթալի եւ անարդար գործով։ Ինձ մեղադրում են գողության համար, սակայն ես երբեք գողություն չեմ արել”,- ասել է Բեռլուսկոնին Հռոմում  իր՝ “Ազատության […]

Սերգեյ Լազարեւին տեղափոխել են հիվանդանոց /ֆոտո/

Այսօր Սերգեյ Լազարեւը հիվանդանոց է տեղափոխվել: Այդ մասին երգիչն ասել է սոցցանցերի իր էջում: Շտապօգնության մեքենան երգչին տեղափոխել է հիվանդանոց թունավորումով: Բայց, ինչպես հայտնի է դարձել, շատ կարճ մնալով հիվանդանոցում` երգիչը դուրս է գրվել ու անմիջապես գնացել թատրոն, որտեղ խաղում է “Տաղանդներ եւ հանգուցյալներ” ներկայացման մեջ: “Դրանում է կայանում դերասանի կյանքը` առավոտյան դու կարող ես […]

Քեթի Տոպուրիան հղի ՞ է /ֆոտո/

Միայն վերջերս “Ա-Ստուդիո” խմբի երգչուհի Քեթի Տոպուրիան ամուսնացավ բիզնեսմեն Լեւ Գեյխմանի հետ: Եվ ահա մեկ ամիս չանցած լուրեր են տարածվել, որ Տոպուրիան հղի է: Երգչուհու ընկերներից մեկը սոցցանցեր է տեղադրել Քեթիի նկարներից մեկը, որն էլ նման խոսակցությունների առիթ է տվել: Նկարում երգչուհու փորը նկատելի կլորացած է: Վերջին նկարահանումներին էլ Քեթին միշտ մասնակցում է լայն, չընդգծող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի