18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Այս տարվա օսկարակիրները /ֆոտո/

Ավարտվել է հեղինակավոր “Օսկար” ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կինոարվեստների ամերիկյան ակադեմիան “Տարվա լավագույն ֆիլմ” է ճանաչել Սթիվ ՄքՔուինի “12 տարվա ստրկություն” ֆիլմը: Տարվա լավագույն ռեժիսորէ ճանաչվել Ալֆոնսո Կուարոնին` “Ձգողականություն” ֆիլմի համար: Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Քեյթ Բլանշեթը` “Ժասմին” ֆիլմում իր դերակատարման համար:  Լավագույն դերասան է ճանաչվել Մեթյու Մաքքոնահին՝ “Գնորդների դալասյան ակումբ” ֆիլմում դերի համար։ Լավագույն երգի մրցանակին է արժանացել […]

Մեկ տարեկան երեխան կուլ է տվել հոր` պոտենցիայի համար նախատեսված դեղահաբերը

Նաբերեժնիե Չելնիում մեկ տարեկան աղջիկ երեխան կուլ է տվել հոր` պոտենցիայի բարձրացման համար նախատեսված դեղահաբերը: Երեխան միայնակ է մնացել ննջարանում եւ տեսնելով դեղահաբերը` կուլ է տվել դրանք: Մայրն անմիջապես շտապօգնություն է կանչել, երեխային տեղափոխել են հիվանդանոց:

Հսկայական կոկորդիլոս-մարդակերն ահաբեկում է ավստրալական լողափերը /ֆոտո/

Ավստրալիայի “Քեյբլ Բիչ Բրումն” աշխարհի ամենահայտնի լողափերից է, որտեղ մշտապես հազարավոր զբոսաշրջիկներ են հանգստանում: Սակայն հայտնի լողափը ստիպված են եղել փակել, քանի որ այնտեղ 4 մետրանոց հսկայական կոկորդիլոս է հայտնվել: Կոկորդիլոսը հայտնվել է լողափին եւ այնտեղ մնացել ողջ օրվա ընթացքում: Կենդանին, սակայն, որեւէ կերպ ագրեսիա չի դրսեւորել, իր համար հանգիստ հետեւել է, թե ինչ են […]

Քաղաքով մեկ փակցրել է նախկին կնոջ ինտիմ լուսանկարները

Էդինբուրգից 46-ամյա Յան Կատբերտը ողջ քաղաքով մեկ փակցրել է իր նախկին կնոջ` 34-ամյա Էլիսոնի ինտիմ լուսանկարները: Զույգն ամուսնացել է 2013-ին եւ նույնիսկ մեկ տարի չանցած` Էլիսոնը լքել է ամուսնուն ու հեռացել: Կինը դավաճանել է ամուսնուն նրա իսկ տանը: Բարկացած ամուսինը տպել է կնոջ մերկ լուսանկարներն ու ամենուր փակցրել: Նման արարքից հետո ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է […]

Միշել Օբաման պարում է սմբուկի հետ. շաբաթվա լավագույն լուսանկարը /ֆոտո/

Interfax.ru-ն իր “Շաբաթվա լավագույն լուսանկար” խորագրի ներքո ներկայացրել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի լուսանկարը, որում նա պարում է սմբուկի հետ: Միշել Օբաման պարելիս է եղել ծրագրի շրջանակներում, որով խրախուսվում է երեխաների շատ շարժվելն ու առողջ ապրելակերպը:

Գազանանոցի պինգվիններին հակադեպրեսանտներ են նշանակել

Բրիտանական Սկարբորո քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները այտեղի պինգվիններին հակադեպրեսանտներ են նշանակել: նրանք ստիպված են եղել գնալ նման քայլի, քանի որ Հարավային Ամերիկայից բերված պինգվինների տրամադրությունը կտրուկ ընկել է, կենդանիները դադարել էն ձվադրում անել, վատ են սնվել: Այս պինգվինները սովոր չեն Բրիտանիայի խոնավ եղանակին, թեռեւս դա է պինգվինների «տխրության» պատճառը: Իսկ թե հակադեպրեսանտները կօգնեն պինգվիններին հաղթահարել […]

Զուգարանների պատմության թանգարան Կիեւում /ֆոտո/

Պարզվում է, լվացարաններ ու զուգարանակոնքեր միայն սանհանգույցներում չէ, որ տեղադրված են: Աշխարհում կան մի քանի զուգարանների թանգարաններ, որոնք լի են սանհանգույցի “նմուշներով”: Հայտնի թանգարանների թվին է դասվում Կիևի զուգարանների պատմության թանգարանը, որը գործում է 2007 թվականաից: Թանգարանն ունի տարբեր բաժիններ, որոնց հավաքածուները ներկայացնում են տարբեր դարաշրջանների զուգարաները` անտիկ շրջան, միջնադար, 17-րդ դար, 19-րդ և 21-րդ դարեր: Առաջին զուգարանները կառուցվել են […]

Հայտնաբերվել է աշխարհի ամենահին պանիրը` մումիայի կրծքին /ֆոտո/

Չինաստանի դամբարաններից մեկում գիտնականները հնագույն պանիր են հայտնաբերել: Պանիրը հայտնաբերվել է Տակլա-Մական դամբարանում թաղված մումիաներից մեկի կրծքին: Գերմանական գենետիկ կենտրոնի ներկայացուցիչներն ասել են, որ պանիրը պատրաստված է եղեմ մոտավորապես Մ.Թ.Ա. 1615 թվականին: Չոր օդի եւ մումիայի մարմնի բարձր աղիության շնորհիվ պանիրը շատ լավ պահպանվել է: Թե ինչպես է պանիրը հայտնվել մումիայի կրծքին, հայտնի չէ, կամ […]

Հայրությունը բացասաբար է ազդում ինտիմ կյանքի վրա

Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայրությունը բացասաբար է անդրադառնում տղամարդու ինտիմ կյանքի վրա: Նրանք պնդում են, որ տղամարդիկ հայր դառնալուց հետո սկսում են ավելի քիչ սեքսով զբաղվել: Ֆիլիպիններում ապրող 21-26 տարեկան 400 տղամարդու շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին երեխայի ծնվելուց հետո սեռական ակտիվության մակարդակը տղամարդկանց մոտ նկատելիորեն ընկնում է: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի