18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Նորապսակներին հարսանիքի կապակցությամբ 27 տոստեր են նվիրել

Մեծ Բրիտանիայում նորապսակները իրենց հարսանիքի կապակցությամբ 27 տոստեր են ստացել` տարբեր ֆիրմաների: Երիտասարդ զույգն ասել է, որ իրենք նախքան հարսանիքը ցանկալի նվերների ցուցակներ կազմած չեն եղել, հյուրերը պատահաբար գրեթե բոլորը միեւնույն նվերն են գնել` տոստեր: Թե ինչ են անելու այդքան տոստերները նորապսակները, առայժմ հայտնի չէ:

Երեխայի ուղեղից ատամ են հանել /ֆոտո/

Մերիլենդում բժիշկները 4 ամսական նորածնի մոտ գլխուղեղի բարորակ ուռուցք են հայտնաբերել: Նրանք երեխային վիրահատության են ենթարկել, ինչի ընթացքում պարզվել է, որ երեխայի ուղեղի մոջ ոչ թե ուռուցք էր, այլ ատամ: Զարմացած բժիշկները հանել են ատամը նորածնի ուղեղից: Այժմ երեխան իրեն լավ է զգում, նա վերականգնողական կուրսեր է անցնում:

Երեխան ամեն անգամ ուտելիս արնահոսում է /ֆոտո/

Լոնդոնցի փոքրիկ երեխայի մոտ բժիշկներն անբացատրելի հիվանդություն են հայտնաբերել: Երեխան ալերգիա ունի բոլոր տեսակի մթերքների դեմ: Ինչ ուտում է, երեխայի մոտ ներքին արյունահոսւոյթւոն է սկսվում: Երեխան կենդանի է մնացել կոնֆետների շնորհիվ, հետաքրքիրն այն է, որ կոնֆետները երեխան նորմալ կարողանում է մարսել: 3-ամյա փոքրիկը այժմ բժիշկների հսկողության տակ է, սակայն նրանք չեն կարողանում հասկանալ, թե որն […]

Մահվան բյուրոյում “հանգուցյալը” անսպասելիորեն արթնացել է

ԱՄՆ-ում թոշակառու տղամարդը իր «մահվանից» մեկ օր անց արթնացել է մահվան բյուրոյում: 78-ամյա Ուոլթեր Ուիլիամսի բարեկամները նրան մահվան բյուրո են տղեափոխել այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ սրտի կանգ են արձանագրել: Բյուրոյի աշխատակիցներն անմիջապես կանչել են տղամարդու հարազատներին եւ բժիշկների: Ինքը` թոշակառուն, ասել է, որ շատ ուրախ է, որ վերադարձել է ողջերի աշխարհ:

Հնդկական մասսակայան հարսանիքների ավանդույթները /ֆոտոշարք/

Հնդկաստանում տարվա մեջ երկու անգամ մասսայական հարսանիքներ են տեղի ունենում, որոնք կազմակերպվում են տարբեր բարեգործական ընկերությունների կողմից: Օրերս Հնդկաստանում հերթական խմբակային հարսանիքն է տեղի ունեցել:

Այս տարվա ամենահարուստ հայերը

Forbes-ը կազմել է 2014-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որոնց մեջ նաեւ 6 հայ է ընդգրկվել: Ամենահարուստ հայը Քըրք Քրքորյանն է` 4.5 մլրդ դոլար կարողությամբ: Երկրորդը՝ “Տաշիր” ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է` 4.3 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդը “Ռոսգոսստրախ”-ի սեփականատեր Դանիլ Խաչատուրովն է` 2.6 մլրդ դոլարով: Հիշեցնենք, ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորել է Բիլ Գեյթսը:

Մխիթարյանը՝ թուրք ֆուտբոլիստի, նոր մարզչի եւ Յուրգեն Կլոպի հետ հարաբերություններից

Այսօր կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիսավոր կերպով կստանա ”Спорт-Экспресс”-ի կողմից սահմանված ”Звезда” մրցանակը: Այն շնորհվում է հայ կիսապաշպտանին որպես 2013 թվականի ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ: – Շատ շնորհակալ եմ մրցանակի համար: Ոչ բոլորին է հաջողվում նման պատվի արժանանալ: Ուրախ եմ, որ այն հենց ինձ բաժին հասավ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր […]

“Օսկար 2014-ի” լավագույն զգեստները /ֆոտոշարք/

«Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը ոչ միայն աստղերին մրցանակներ է բաժանում, այլեւ հիանալի հնարավորություն է տալիս ներկայանալ ողջ հմայքով մեկ: Այս անգամ էլ աստղերը փայլել են կարմիր գորգին իրենց գեղեցկությամբ ու շքեղ զգեստներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի