15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Զուգարանների պատմության թանգարան Կիեւում /ֆոտո/

Պարզվում է, լվացարաններ ու զուգարանակոնքեր միայն սանհանգույցներում չէ, որ տեղադրված են: Աշխարհում կան մի քանի զուգարանների թանգարաններ, որոնք լի են սանհանգույցի “նմուշներով”: Հայտնի թանգարանների թվին է դասվում Կիևի զուգարանների պատմության թանգարանը, որը գործում է 2007 թվականաից:

Թանգարանն ունի տարբեր բաժիններ, որոնց հավաքածուները ներկայացնում են տարբեր դարաշրջանների զուգարաները` անտիկ շրջան, միջնադար, 17-րդ դար, 19-րդ և 21-րդ դարեր: Առաջին զուգարանները կառուցվել են Հին Հռոմում և Հունաստանում դեռևս 5000 տարի առաջ: Բնօրրաններից է համարվում Կրետե կղզին:

Միջնադարում սկսել է զարգանալ կոյուղիների կառուցումը: Այս բաժնի սրահում ցուցադրվում են գիշերային անոթներ: 19-րդ դարը համարվում է զուգարանների պատմության ոսկեդարը: 21-րդ դարի զուգարանների բաժնում ցուցադրվում են մերօրյա զուգարանների ժամանակակից օրինակները: Թանգարանն ունի նաև “Սա հետաքրքիր է” խորագրով բաժին, որտեղ ցուցադրցում է շինության ամենափոքր նմուշը` կախազարդը` զուգարանակոնքի տեսքով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ