Այսօր Ելիսեյան պալատում տեղի ունեցավ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը։ Հասարակության ողջ ուշադրությունը գամված էր Ֆրանսիայի նոր առաջին տիկնոջը։ Շատերը գուշակում էին, թե ինչպիսի տեսքով է նա ներկայանալու արարողությանը։ Եւ տիկին Բրիջիտը շատ-շատերին հուսախաբ արեց․․․ 64-ամյա տիկին Մակրոնը ոճն ընտրելիս երկար չէր մտածել եւ ընդօրինակել էր ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփին։ Վերջինը ամիսներ […]
Նրա շնորհիվ «Եվրատեսիլ» մրցույթը մյուս տարի կանցկացվի Պորտուգալիայում։ Նա այս տարի այս հեղինակավոր մրցույթը նոր հարթակ բարձրացրեց՝ ապացուցելով, որ եվրոպացիներին դուր գալու համար պետք չէ տարօրինակ տեսք ունենալ, շոուներ սարքել կամ մերկանալ։ Բավական է լավ ու իմաստալից երգ երգել։ Պորտուգալիայի ներկայացուցիչ 27-ամյա Սալվադոր Սոբրալը նախօրեին ճանաչվեց «Եվրատեսիլ 2017» մրցույթի հաղթողը։ Նա առավելագույն միավորներ ստացավ թե […]
Սոցհարթակում շարունակվում է եվրատեսիլյան քննարկումը: Նարեկ Մալյանը վիճակագրություն է ներկայացրել. «Առաջին անգամ Հայաստանը եվրատեսիլի մասնակցության հայտ է ներկայացրել 2005 թվականին, սակայն հետ է վերցրել հայտը: Մասնակցությունը սկսվել է 2006 թվականից: ՀՀ-ն առաջին անգամ ներկայացրել է երգիչ Անդրեն Աթենքում: Առաջին անգամ եզրափակիչ չենք անցել 2011 թվականին (Էմմի): 2012 թվականին Հայաստանը քաղաքական պատճառներով հրաժարվել է եվրատեսիլին մասնակցությունից, […]
«Եվրատեսիլ 2017»-ն այլեւս անցյալում է։ Ահա թե ինչ վառ կադրեր կմնա հանդիսատեսի հիշողության մեջ։
ABC հեռուստաալիքի The View հաղորդման եթերում դերասանուհի և հեռուստահաղորդավար Վուպի Գոլդբերգը անդրադարձել է Սպիտակ տան մամլո քարտուղարի նոր տեղակալ Սառա Հաքաբի-Սանդերսի այն հայտարարության, որ ԱՄՆ ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի արարքը «գազանություն է»: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արդարադատության նախարության խորհրդով պաշտոնանկ է արել ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմիին, ով մեղադրվում է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի […]
«Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգը չանցավ առանց սկանդալային միջադեպերի։ Նախորդ տարվա հաղթող Ջամալայի ելույթի ժամանակ անհայտ մի տղամարդ բարձրացավ բեմ, հանեց շալվարն ու ողջ աշխարհին ցուցադրեց բաց հետույքը։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, տղամարդը, ով ուսերը ծածկել էր Ավստրալիայի դրոշով, երևի տպավորություն ստեղծելու համար, թե այնտեղից է, իրականում ուկրաինացի ակտիվիստ Վիտալի Սեդյուկն էր։ Նա մի քանի վայրկյան […]
Օգտատեր Նարեկ Մալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Խոստանում եմ եվրատեսիլին մեր երկրի հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը նոր ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել։ Ապուշությունների վրա աննպատակ միլիոններ են ծախսվում»։
Այս գիշեր տեղի ունցավ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի եզրափակիչ համերգը: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալին՝ «Եվրատեսիլի» համար իր ոչ այնքան ստանդարտ երգով։ Նա հաղթեց թե մասնակից 42 երկրների հանդիսատեսի, թե ժյուրիի քվեարկության արդյունքներով։ Երկրորդ տեղում հայտնվեց Բուլղարիան, երրորդը Մոլդովան էր։ Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։
Ժամեր անց Կիեւում կսկսվի «Եվրատեսիլ 2017»-ը։ Նշենք, որ Հայաստանն այս տարի ներկայացնում է Արծվիկ Հարությունյանն իր Fly with me երգով։ Այսօր Արծվիկը ելույթ կունենա 5-րդը։ Հաղթելու Արծվիկի շանսերը վատը չեն, նա իր երգով բավական սիրվել է։ Իսկ ինչ են կարծում բուքմեյքերները․․․ Բուքմեյքերների գնահատմամբ՝ «Եվրատեսիլ 2017»-ի հաղթողի հիմնական հավակնորդը Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Գաբբանին է։ Բուքմեյքերները հենց […]