02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի ԴԵՊ

Անհավանական փոփոխություն. մեղվի խայթոցի արդյունքում տղամարդը դարձել է կին

Օհայոյի բնակիչ Թեդ Պրինսին մեղուն խայթել է, ինչից հետո նրա մարմնի հետ աներևակայելի փոփոխություններ են սկսել տեղի ունենալ: Տղամարդու օրգանիզմում անսպասելի իջել է տղամարդկային տեստոստերոն հորմոնի մակարդակը, մաշկն ավելի նուրբ է դարձել, կառուցվածքն է փոխվել: Բժիշկներն ասում են, որ խայթոցը բացառիկ գենետիկական շեղում է առաջացրել` Կլյայինֆելտերի սինդրոմ: Մասնագետների կարծիքով` նման շեղում առաջացրել է մեղվի թույնի […]

Ուիթնի Հյուսթոնը հետմահու սկանդալի պատճառ է դարձել /վիդեո/

Ամերկյան “KFI-AM 640” ռադիոկայանի հայտնի հաղորդավարներ Ջոն Կոբիլտը եւ Քեն Չամպոուն պատժվել են վերջերս վախճանված լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին ոչ կոռեկտ արտահայտվելու համար: Ռադիոկայանի ղեկավարության խոսքով` երկու ռադիոհաղորդավարներին ժամանակավորապես արգելվել է եթեր դուրս գալ “անտակտ եւ ոչ կոռեկտ” պահվածքի պատճառով: Սկանդալը ծագել է այն պատճառով, երբ երգչուհուն նվիրված եթերի ժամանակ հաղորդավարները նրա հասցեին արտահայտվելիս […]

Հյուսթոնի հուղարկավորությունը կհեռարձակվի ուղիղ եթերով /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 18-ին` երգչուհու հարազատ Նյու Ջերսիում: Հուղարկավորությանը կմասնակցեն միայն նրա մոտ հարազատները, այն կհեռարձակվի ուղիղ եթերով ինտերնետում, հաղորդում է “The Telegraph”-ը: Երգչուհու հարազատները հրաժարվել են քաղաքացիական հոգեհանգիստ անցկացնել, որը ծրագրվում էր անցկացնել “Prudential Center” սպորտային դահլիճում: Հյուսթոնին հրաժեշտ կտան “Նոր Հույս” մկրտության եկեղեցում, որի երգչախմբում երեխա ժամանակ երգել է երգչուհին: […]

Լեդի Գագայի “պարգեւած” հերթական շոկը /վիդեո/

Երգչուհին չի դադարում շոկի ենթարկել իր մերկ մարմնով: Լեդի Գագան նկարահանվել է  մերկ` հանուն իր “The Born This Way Ball” համերգային շրջագայության` միայն փաթաթված լինելով թափանցիկ պոլիէթիլենով: Անբացատրելի ռեակցիա է առաջացրել նրա այս քայլը: Հանդիսատեսը շոկի մեջ է եղել, իսկ նրա երկրպագուների թիվն անհամեմատ աճել է: Նրանք, ում մոտիկից է հաջողվել դիտել Գագային, ավելի են […]

Բեյոնսեն այս տարի կրկնակի կաշխատի /վիդեո/

2012-ին Բեյոնսեն որոշել է միանգամից 2 ալբոմի նյութի վրա աշխատել: Երգչուհու ծրագրերի մասին խոսել է  “OneRepublic” խմբի վոկալիստ, երաժիշտ եւ պրոդյուսեր Ռայան Թեդերը: Ռայանը հայտնել է, որ ինքը եւ մի քանի այլ պրոդյուսերներ աշխատում են Բեյոնսեի 2 նոր ալբոմների ստեղծման վրա: Ռայանն արդեն համագործակցել է երգչուհու հետ: Նա հանդիսանում է “Halo” եւ “I Was Here” […]

Լինդսի Լոհանը նվեր է խնդրել աճուրդում

Սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը վերջերս այցելել է մի բարեգործական աճուրդ Նյու Յորքում, որտեղ նա ծանոթացել է կանադացի մի բիզնեսմենի հետ: Որոշ ժամանակ անց նա ուղարկել է իր օգնականին` հարցնելու կանադացուն` արդյոք նա չի նվիրի իրեն վաճառքի հանված ադամանդներով ժամացույցը: Սակայն բիզնեսմենն ընդամենը ծիծաղել է նման առաջարկի վրա: Աճուրդը, որը վարել է Սառա Ջեսիկա Փարքերը, հավաքել […]

Ի՞նչն է գրգռում ամուսնացած կանանց

Չնայած գոյություն ունեցող ստերեոտիպերին, կանանց չեն գրգռում շքեղ նվերները կամ մերկ ամուսինը: Որպեսզի կանանց մոտ ռոմանտիկ տրամադրվածություն լինի, հարկավոր է պատասխանել նրա սիրուն, հաճախ ասել գեղեցիկ բառեր: Ըստ նոր հետազոտությունների` կարելի է արդեն վստահաբար ասել, որ կանայք սիրում են ականջներով: Դրա համար էլ նրանց համար լավագույն բանը կոմպլիմենտներ լսելն է, ինչն էլ նրանց մոտ սեքսուալ […]

Սուպերմարկետը միայն գնումներ կատարելու համար չէ

Սիրահար զույգը Հյուսիսային Կարոլինայից հարսանիք է կազմակերպել տեղի “Walmart” սուպերմարկետում: Արտասովոր արարողությունը տեղի է ունեցել պահեստային ապրանքի բաժնում: Ուեյնի եւ Սյուզանի հարսանիքին ներկա են եղել  սուպերմարկետի աշխատակիցները եւ զույգի ընկերները: Սիրահարները ծանոթացել են 7 տարի առաջ: Այդ ժամանակ Սյուզանն աշխատելիս է եղել այդ սուպերմարկետում: Ուեյնը խոստովանել է, որ սուպերմարետի աշխատակիցը նման է իր մահացած կնոջը […]

Փրեսլիի գիպսե ատամնաշարը աճուրդի կհանվի

Էլվիս Փրեսլիի ատամնաշարի գիպսե տարբերակը վաճառքի կհանվի փետրվարի 25-ին: Աճուրդը կազմակերպել է “Omega Auctions” աճուրդի տունը, որի ներկայացուցիչները կարծում են, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի կոլեկցիոներների մոտ: Փրեսլիի ծնոտի գիպսե տարբերակը պատրաստել է նրա ատամնաբույժ Հենրի Վեյսը` հայտնի չէ, թե որ թվականին: Բժիշկը նաեւ լրացուցիչ ատամի լիցք է պատրաստել, եթե հանկարծ ատամներից մեկը վնասվի: “Omega […]

Ծխախոտը զրկել է ատամներից եւ լեզվից

Ֆլորիդայում բնակվող  Վիետնամի  57-ամյա վետերան Թոմ Հոլոուեյը ծանր վնասվածքներ եւ այրվածքներ է ստացել` էլեկտրոնային ծխախոտի` բերանում պայթելու հետեւանքով: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ թափվել են նրա բոլոր ատամները եւ պոկվել է լեզվի մի մասը: Կինը հարեւան սենյակից լսելով ուժեղ ձայնը, իսկ հետո ամուսնու ճիչը` շտապել է օգնության եւ ամուսնուն գտել արնաթաթախ: Բացի շտապ օգնությունից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված