09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի ԴԵՊ

4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի. Էմմիի հուզիչ գրառումը՝ Նադեժդա Սարգսյանին

Երգչուհի Էմմին մայրերի օրվա առիթով շնորհավորել է Նադեժդա Սարգսյանին` հուզիչ գրառում կատարելով. «Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր , ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար! պայքարիր ու հաղթահարիր: Դժվարությունը քեզ համար չի! 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»:  

«Միգուցե, ԱՄՆ-ում է՞լ ունենանք նման հեղափոխություն». Սերժ Թանկյան

Հայազգի հայտնի երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը, որը շաբաթվա սկզբին այցելել էր Հայաստան՝ այստեղի հանրահավաքներին միանալու եւ Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով, Facebook-ի իր էջում կրկին անդրադարձել է ՀՀ վարչապետի հետ իր հանդիպմանն ու հայ ժողովրդի շարժմանը: «Հավատացեք, երբ ասում եմ, որ հրաշալի բաներ են տեղի ունենալու եւ արդեն տեղի ունենում Հայաստանում: Այս հեղափոխությունը […]

Գոռ Հակոբյանի եւ Սերժ Թանկյանի պատակահան հանդիպումն օդանավակայանում

Գոռ Հակոբյանն այսօր առավոտյան մեկնել է Լոս Անջելես: «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասանն օդանավակայանում հանդիպել է հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Գոռը լուսանկարվել է երաժիշտի հետ եւ այն տեղադրել Instagram-ի իր էջում: «Թանկյանի հետ նույն ռեյսով ենք»,-նկարը մակագրել է նա:

Ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի առաջնեկը

Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանն այսօր հայր է դարձել: Ֆելիքսի ու նրա կնոջ՝ Գոհար Պարուրյանի առաջնեկը տղա է: Ծնողները զավակին կոչել են հայրիկի անունով: «Ֆելիքս Լույս Խաչատրյան Պարուրյան կրտսեր. 3 կգ. 399 գ. 50 սմ»,-Facebook-ում գրել է հաղորդավարը, որի էջն արդեն ողողված է շնորհավորանքներով:

«Ինչ տրամաբանությամբ ա էդ հրաշալի մարդը անընդհատ Նիկոլի կողքին»

Ես Հայկ Մարությանին պաշտում եմ, ինքը էն լավագույնն ա, ինչ եղել ա երբևէ հայկական կինոյում: Հիմա նույնիսկ էս վերաբերմունքս հաշվի առնելով՝ մեկդ, խնդրում եմ, բացատրեք, թե ինչ տրամաբանությամբ ա էդ հրաշալի մարդը անընդհատ Նիկոլի կողքին:  Վահագն Թեւոսյան

Հարսանեկան զգեստներ 2018․ նորաձեւության տենդենցները /ֆոտո/

Խորը դեկոլտե, ռոմանտիկ քող, էլեգանտ կտորներ, այս տարվա հարսանեկան զգեստները շլացնում են իրենց գեղեցկությամբ։  Խորը դեկոլտե Այս տարի խիստ նորաձեւ են խորը դեկոլտե ունեցող զգեստները։ Նման ոճը կսազի հատկապես նիհար եւ բարձրահասակ հարսնացուներին՝ ընդգծելով նրանց վիզը, գեղեցիկ կազմվածքը։ Երկար քող Այս տարի նորաձեւ են նաեւ երկար քողերը՝ մինչեւ հատակ հասնող։ Բաց ուսեր Այս տարվա հարսանեկան […]

«Իրա ցավն էլ տանենք, բայց էս պետություն ա չէ»

Կարգին Հայկոն սկզբունքային ու պայքարող տղա ա։ Բայց որպես ո՞վ ա ասենք վարչապետի հետ մեկնել Արցախ։ Հասկացանք ահագին օգնեց, բայց ասենք կարող ա էդ ով օգնել ա Փաշինյանին հետը գան գործի գնան տուն։ Իմաստը էլի վարչապետի հետ Արցախ այցելելու, էն էլ պետական ուղղաթիռով։ Մարդիկ ուզում են թող առանձին գնան Արցախ, ընդեղ հանդիպեն։ ՔՊ անդամ չի, […]

Ձախողեցինք

Քիչ առաջ ավարտվեց միջազգային երաժշտական մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որը տեղի էր ունենում Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Երկրորդ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին։ Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանը չհատեղ եզրափակիչը:   

Դանակահարել է լրագրողին

Լիսաբոնում դանակահարել են հույն լրագրողին, ով լուսաբանելու էր «Եվրատեսիլ»-ի մրցույթը, հայտնել է РИА Новости-ն: Նախօրեին անծանոթ տղամարդը մոտեցել է լրագրողին, դանակի հարված է հասցրել և կողոպտել տուժողին: Լրագրողը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, ասված է հաղորդագրության մեջ: Հանցագործն իր հետ ունեցել է 4 հազար եվրո, ըստ որոշ տեղեկությունների՝ կիսաեզրափակիչի տոմսեր գնելու համար: Կողոպտիչը հարձակվելուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի