06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի ԴԵՊ

Հայ աղջնակի գեղեցիկ ելույթը՝ մանկական Голос Дети-ում /վիդեո/

Մեկնարկել է ռուսական Голос Дети նախագիծը, որի մասնակիցներից մեկը հայուհի է՝ Միլանա Միրզախանյանը։ Աղջնակի կատարումը դուր է եկել նախագծի ժյուրիի անդամներին։ Երգչուհի Պելագեան շրջվել է, եւ Միլանան հայտնվել է նրա թիմում՝ շարունակելով մասնակցությունը նախագծում։

Հայ աստղերից ովքե՞ր են դիետոլոգի մշտական այցելուները/ վիդեո/

Բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ բեմարվեստի ներկայացուցիչների կողմից առավելագույնս սլացիկ կազմվածք ունենալու ձգտմանը: Որքանով է ճիշտ շարունակ դիետաներին հետևելը և “աստղերից” ովքեր են դիետոլոգի մշտական այցելուները: “Հաճախ են դիմում աստղերը, երբ ես էլ սկսեցի հաճախ երևալ հեռուստատեսությամբ սկսեցի հասկանալ նրանց…”,-նշեց դիետոլոգը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:  

Զարմացրեք մտերիմներին․ ինչպես պանրե գնդիկներ պատրաստել

Բաղադրությունը՝ • Պանիր • Սխտոր • Մայոնեզ • Ձիթապտուղ առանց կորիզի • Նուշ • Սամիթ Պատրաստման եղանակը՝ Գնդիկները կարելի է պատել նաև քերած գազարով կամ ձվի դեղնուցով։ Պանիրը քերել, ավելացնել սխտոր, մայոնեզ և լավ խառնել։ Ձիթապտուղների մեջ դնել նուշ։ Ստացված զանգվածից գնդիկներ պատրաստել, մեջը դնել նուշով ձիթապտուղը։ Գնդիկները պատել լավ մանրացված սամիթով։

Տաք շոկոլադ՝ տան պայմաններում

Բաղադրությունը՝ Կաթ-կես լիտր Շոկոլադ-200 գր Օսլա-30 գր Պատրաստման եղանակը՝ Կաթը դնել կրակին, մանրացնել շոկոլադը, գցել կաթի մեջ և եփել մինչև եռման աստիճանի։ Եռացող կաթի մեջ լցնել օսլան, լավ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան և եփել ևս 4 րոպե։

Նորահարս Լիլուն գիտի պաշտպանել այն, ինչ իրենն է

«Կնոջ ուժը նրա բազուկներում չէ, այլ երջանիկ աչքերում է, սիրող ու սիրված սրտում, մտքում ու հանդարտ շնչառության մեջ։ Ուժեղ կինը լուռ է, հայացքով կառավարում է իր միջավայրն ու հանդարտ սպասում… Ուժեղ կինը սահմաններ չի ճանաչում, նաև՝ անսահման խաղաղ է ու գիտի պաշտպանել այն, ինչ Աստծո կամոք իրենն է»,-իր միկրոբլոգում այսպես է կիսվել երգչուհի Լիլուն, ով […]

Սուարեսը մոռացել է անձնագիրը

Կատալոկան «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող էր բաց թողնել Լոնդոնի«Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումը: Ուրուգվայցի հարձակվող Լոնդոն մեկնելուց առաջ տանն է մոռացել իր անձնագիրը։ Սուարեսը միայն օդակայանում է նկատել կարևոր փաստաթղթի բացակայությունը։ Կատալոնական ակումբի աշխատակիցներից մեկը ստիպված է եղել հասնել Սուարեսի տուն եւ բերել անձնագիրը: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել ու, Սուարեսը թիմի […]

Հայկական նորաձևության ՛՛5900BC՛՛ ապրանքանիշը ռուսական շուկային է ներկայացրել երրորդ հավաքածուն, քննարկվում են արտահանման մի շարք պատվերներ

Հայաստանի զարգացման հիմնադրամի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) աջակցությամբ ստեղծված հայկական ՛՛5900BC՛՛ ապրանքանիշը փետրվարի 23-26-ը Մոսկվայի CPM նորաձևության միջազգային ցուցահանդեսում ներկայացնում է իր երրորդ՝ աշուն/ձմեռ 2016-2017 հավաքածուն։ Մեկ միասնական ապրանքանիշի ներքո ներկայացված հագուստ արտադրող հայկական 8 ձեռնարկությունների երրորդ հավաքածուն Collection Premiere Moscow ցուցահանդեսին ներկայացված է ՛՛Winter charm՛՛ («Ձմեռային հմայք») խորագրի ներքո: Մոսկովյան CPM ցուցահանդեսում սպասվող ավելի քան 17 […]

Չեմպիոնների Լիգա. Սուպերդիմակայությունների օր

Փետրվարի 23-ին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում կկայանա 2 սպասված հանդիպում: Միաժամանակ իրար հետ կմրցեն «Յուվենտուս»-«Բավարիա» և «Արսենալ» – «Բարսելոնա» զույգերը: Իտալիայի ու Գերմանիայի գործող չեմպիոնները հանդիպմանը մոտեցել են տարբեր տրամադրությամբ: Եթե Բունդես Լիգայում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը գրեթե առանց խափանումների գնում է դեպի հերթական ոսկե հանղթանակը, ապա Ապենինյան թերակղզում ամեն ինչ հարթ չէ: Բյանկոներները ոչ […]

Սահմանից Թումո

Երեք ժամ մինչև Դիլիջան ու երեք ժամ Դիլիջանից Վազաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Սարիգյուղ, Բերքաբեր, Բաղանիս, Պառավաքար, Մովսես, Չինարի, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան ու արդեն Ծաղկավան՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր: Այդ գյուղերի բնակիչներից մոտ յոթանասուն պատանի արդեն վեց ամիս է, ինչ Թումո Դիլիջանի ուսանողներ են: Նրանք Թումոյի, Հայրենիքի դարպասներ ՀԿ-ի ու Beeline Armenia-ի համատեղ «Սահմանամերձ գյուղերի երեխաները՝ Թումոյում» ծրագրի մասնակիցներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի