16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լցրած շրթունքների գինը

‹‹Հաստ ու փարթամ›› շուրթերը մեր օրերում դարձել են գերմոդայիկ. ոմանք չեն վարանում դիմել պլաստիկ վիրաբույժի: Իսկ ի՞նչ արժե այսպիսի բժշկական միջամտությունը, ստացված արդյունքը որքա՞ն ժամանակ է տեսանելի լինում: Այս և թեմային վերաբերող այլ հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցել է պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանի հետ, ով հանրությանն առավել հայտնի է որպես Աշոտ Լյուդվիգովիչ:

‹‹Շուրթերը հաստացնելու համար վիրահատական եղանակներ էլ կան, ներարկումային մեթոդներ էլ: Բոլոր մեթոդներին  տիրապետում ենք: Բայց մեզ դիմողնմերի 90 տոկոսը նախընտրում է ներարկումային մեթոդը: Մենք պարզապես ջանում ենք շուրթերի ձևը համապատասխանեցնել պացիենտի դեմքին, կամ եթե  շուրթերն անհավասար են, փորձում ենք հավասարեցնել, ոչ թե շատ հաստացնել: Իսկ թե արդյունքը որքան ժամանակ կպահպանվի, դա կախված է նրանից, թե ինչ պրեպարատ է օգտագործվում: Որպես կանոն՝ արդյունքը պահպանվում է մինչև մեկ տարի: Կան, իհարկե, նաև կարճաժամկետ արդյունք ապահովող պրեպարատներ, բայց մենք դրանցով չենք աշխատում, քանի որ պացիենտն ինքն էլ չի ցանկանա ավելի հաճախ ստանալ այդ ներարկումները››, – նշեց պլաստիկ վիրաբույժը:

Շուրթերի հաստացման համար կիրառվող  պրեպարատն, ըստ մասնագետի, բավականին թանկ է, և կախված ներարկված պրեպարատի քանակից՝ գները տատանվում են 50-150 հազար դրամ: ‹‹Արդյունքն, ինչպես ասացի, պահպանվում է մոտավորապես մեկ տարի, բայց պետք է ասեմ, որ դա մեծապես կախված է մարդու օրգանիզմից և այն հանգամանքից, թե պացիենտը  որքանով կհետևի բժշկի խորհուրդներին և թե ինչպես կխնամի շուրթերը:

Կան խորհուրդներ, որոնց պետք է պարտադիր հետևել: Ներարկումը ստանալուց հետո՝ առաջին օրերին, հարկավոր է խուսափել աղի և կծու կերակուրներից, շատ սառը ջուր չպետք է դիպչի շուրթերին, ինչպես նաև չի կարելի շուրթերը մեխանիկորեն տրորել: Ներարկումից հետո շուրթերը մեխանիկական ու ջերմային ազդակների նկատմամբ զգայուն են դառնում:

Սաունաները, արևայրուքը ևս հանգեցնում են նրան, որ շուրթերը կրկին աստիճանաբար փոքրանում են, ուստի հարկ է հետևել բժշկի խորհուրդներին: Վերոնշյալ խորհուրդներին պացիենտը պարտադիր պիտի հետևի ներարկումը ստանալուց հետո՝ առաջին շաբաթվա ընթացքում, բայց ցանկալի է, որ միշտ հիշի դրանց մասին, որպեսզի արդյունքն ավելի երկար ժամանակ պահպանվի››:

Հասմիկ Բալեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ