Հայ ըմբիշը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Սաֆարյանը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Կուրբանալիեւից: Գրանցվեց 4-3 հաշիվ օգուտ մեր հայրենակցի: Կիսաեզրափակիչում Սաֆարյանի մրցակիցը վրացի Լեւան Քելեխսաշվիլին է, ով հաղթել էր բելառուսցի Ալեքսանդր Կոնտոեւին: