05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տարբերություն չկա՝ ադրբեջանցի է… կարևորը հաղթանակն է

Սեպտեմբերի 1-8-ը Լեհաստանում կայացած Աշխարհի բազկամարտի առաջնությանը Հայաստանը ներկայացել է 8 մասնակցով: Մրցաշարին մասնակցել է 48 երկիր, և Հայաստանն առաջնությունից վերադարձել է 2 ոսկե, 2 բրոնզե և 2 արծաթե մեդալներով: ՛՛Մեծ ակնկալիքներ կային ու դրանք ի կատար ածվեցին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը:

Ասուլիսին ներկա էին նաև աշխարհի առաջնությունում հաջողության հասած Աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանն ու Աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Ադամյանը: Վերջինս մինչև 21 տարեկանների մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Մնացականյանը առաջին անգամ հանդես է եկել 80 կգ քաշային կարգում և եզրափակչում հաղթել ադեբեջանցուն:

Henaran.am-ի հարցին, թե կապ ունի ադրբաջենցու, թե այլ ազգի ներկայցուցչի նկատմամբ է հաղթանակ տարել, Մնացականյանը պատասխանեց. ՛՛Տարբերություն չկա, ադրբեջանցի է, ինչ է, կարևորը հաղթանակն է՛՛:

Իսկ Աշոտ Ադամյանի համար տարբերություն կա: ՛՛Ադրբեջանցու հետ պայքարում մի քիչ այլ կերպ էի տրամադրված, բոլորս ուժերս դնում էի, որ նրան հաղթեմ, դա ազգի հարց է՛՛:

Արսեն Գաբրիելյանը հայտնեց, որ առաջիկայում՝ հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին, կայանալու է Հայաստանի բազկամարտի առաջնությունը, որից հետո Նեմիրովի գավաթի մրցաշարը:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ